Օքսաննա Գոզևա (ռուս.՝ Окса́на Алекса́ндровна Го́зева, դեկտեմբերի 30, 1989(1989-12-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահքում, 2009 թվականին պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օքսաննա Գոզևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Оксана Александровна Гозева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 30, 1989(1989-12-30) (34 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Վնասվածքի և գեղասահքի նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով Օքսաննան բաց թողեց 2005-2006 մրցաշրջանը և մասամբ[1] 2006-2007 մրցաշրջանը[2]։

2009 թվականին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Հաշվի առնելով, որ առաջին և երկրորդ տեղերը գրաված 12-ամյա Ադելինա Սոտնիկովան և Ելիզավետա Տուկտամիշևան Չմշկասահորդների միջազգային միության կողմից անցկացվող միջազգային մրցաշարերին տարիքի պատճառով իրավունք չունեին մասնակցելու՝ Օքսաննան ուղարկվեց մասնակցելու Բուլղարիայում անցկացվող պատանիների 2009 թվականի աշխարհի առաջնությանը (Ռուսաստանից` երկու մասնակից)։ Առաջնության ժամանակ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, ինչը այդքան էլ վատ չէր դեբյուտի համար և հաշվի առնելով Ալյոնա Լեոնովայի զբաղեցրած առաջին հորիզոնականը` Ռուսաստանին իրավունք տրվեց հաջորդ առաջնությանը կանանց մենասահքում ներկայանալ արդեն երեք մասնակցով։

2010 թվականին Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, սակայն Չմշկասահորդների միջազգային միության կողմից եղած սահմանափակումների շնորհիվ կարողացավ ընդգրկվել 2010 թվականի Եվրոպայի առաջնության Ռուսաստանի հավաքականի կազմում[4], որտեղ էլ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 2010-2011 մրցաշրջանից ի վեր նա մրցումների չի մասնակցել։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 2004—2005 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 13
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 9
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 10 6 8 7
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 8 6[5] 3
Գրան-Պրիի փուլեր.NHK Trophy 9
Գրան-Պրիի փուլեր.Rostelecom Cup 9
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 8
Գրան-Պրիի փուլեր. Չեխիա 8
Գրան-Պրիի փուլեր. Բելառուս 2
Գրան-Պրիի փուլեր. Ռումինիա 10
Գրան-Պրիի փուլեր. Սերբիա և Չերնոգորիա 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Результаты Открытого чемпионата и первенства ВС РФ, ТК ЦСКА, 11-15 апреля 2007 г.(չաշխատող հղում)
  2. Интервью Оксаны Гозевой агентству "Весь спорт"
  3. Результаты Первенства России среди юниоров по фигурному катанию на коньках. г. Саранск,РЛДС 28-31 января 2009 г. Արխիվացված 2009-02-06 archive.today
  4. «Состав сборной команды России на чемпионат Европы 2010 на сайте Федерации фигурного катания на коньках России». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  5. Результаты Первенства России среди юниоров по фигурному катанию на коньках. г. Ростов-на-Дону 30.01-02.02.2008 Արխիվացված 2008-06-19 archive.today

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսաննա Գոզևա» հոդվածին։