Օփում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Լճեի գավառակում[1]։ Գտնվում էր Լճե գյուղաքաղաքից 2 կմ հարավ-արևելք, բարձարադիր վայրում։

Գյուղ
Օփում
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԼճեի գավառակ
Այլ անվանումներԱփում, Օպում, Օֆում, Ֆում
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Հանդիսանում էր գավառակի ամենամեծ հայաբնակ գյուղը։

Պատմություն

խմբագրել

Գյուղը թուրքերի կողմից ավերվել և ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջին գյուղն ուներ 90 տուն հայ բնակիչ, իսկ XX դարի սկզբին` 120 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Օփումն ուներ Ս. Կիրակոս և Ս. Հակոբ անուներով եկեղեցիներ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիարբեքիրի նահանգ, Լըջե գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 507

Աղբյուրներ

խմբագրել