Օրչարդ ռոուդ

Սինգապուրի գլխավոր փողոցը

Օրչարդ ռոուդ (չինարեն՝ 乌节路, անգլ.՝ Orchard Road, բառ.՝ «ճանապարհ դեպի մրգային այգի»), փողոց Սինգապուրում, առևտրի և զվարճանքների կենտրոնը, զբոսաշրջության գլխավոր տեսարժան վայրը։ Հաճախ փողոցը և նրա շինությունները պարզապես անվանում են «Օրչարդ» («մրգային այգի»)[1], մասնավորապես՝ այստեղ տեղակայված համանուն մետրոյի անվանումից ելնելով։

Օրչարդ ռոուդ
անգլ.՝ Orchard Road
Երկիր Սինգապուր
Գտնվում էOrchard?
Երկարություն2,2 ± 0,1 կմ
Սուրբծննդյան հրավառություն Օրչարդ ռոուդ փողոցում

Աշխարհագրություն խմբագրել

Փողոցն սկսվում է Սթեմֆորդ ռոուդ, Բենկուլեն-սթրիթ և Ֆորտ-Քանինգ ռոուդ փողոցների տրամախաչումից և շարունակվում է 2,2 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ մինչև Օրանժ-Գրոու ռոուդ և Թանգլին ռոուդ փողոցների տրամախաչումը։ 1974 թվականից փողոցով շարժումը միակողմանի է ՝ Օրանժ-Գրոու ռոուդից դեպի Սթեմֆորդ ռոուդի կողմը[2]։

Փողոցն ունի զարգացած ստորգետնյա ինֆրակառուցվածք՝ ներառյալ բազմաթիվ հետիոտնային թունելները, որոնք միավորում են առևտրի կենտրոնները և հարևան փողոցները։

Անվանում խմբագրել

 
Օրչարդ ռոուդն անվանակոչվել է ի պատիվ այն մրգային պլանտացիաների, որոնց կողմը տանում էր:

Փողոցի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Ճանապարհ դեպի մրգային այգի», հիշեցնում է XIX դարի կեսի մասին, երբ այդ ճանապարհը տանում էր դեպի մշկընկույզի, սև պղպեղի մրգատու ծառերի պլանտացիաներ։ Փողոցի առևտրային կառուցապատումն սկսվեց XX դարում։

Պատմություն խմբագրել

 
Օրչարդ ռոուդը մոտավորապես 1900 թվականին

Օրչարդ ռոուդը հայտնի էր դեռևս 1830 թվականից, չնայած Սինգապուրի՝ 1836 թվականի քարտեզում նշված չէ։ 1830-ական թվականներին այդ շրջանը գամբիրի և սև պղպեղի մշակման վայր էր։ Ավելի ուշ դրանց փոխարինեցին մրգատու ծառերի և մշկընկույզի պլանտացիաները։

1846 թվականին ճանապարհի կառուցապատումը հասավ Թանկ ռոուդին։ Այդ ժամանակ մոտավորապես ներկայիս Օրչարդ ռոուդի և Սքոթս ռոուդի տրամախաչման տեղում գտնվում էր դոկտոր Ջունի այգին, ինչը նպաստեց փողոցի անվան ամրագրմանը։ 1840-ական թվականների վերջում ճանապարհի երկայնքով սկսեցին գերեզմաններ հայտնվել։ Չինական խոշոր գերեզմանը տեղակայվեց Բայդեֆորդ ռոուդից սկսվող ներկայիս խաչմերուկի շրջանում, բենկուլենյան գերեզմանը՝ վարչապետի ներկայիս նստավայրից ոչ շատ հեռու։ Ավելի ուշ այժմյան Դհոբի-Գաութ կայարանի շրջանում հայտնվեց հրեական գերեզմանը, որը տեղափոխվեց 1984 թվականին։

1860-ական թվականներին Օրչարդ ռոուդի բլուրների երկայնքով հայտնվեցին մի շարք մասնավոր տներ և բունգալոներ։ 1890-ական թվականների սկզբին Թաիլանդի թագավոր Չուլալոնգկորնը տիրացավ Հարրիքեյն Հաուս-ին, որը գտնվում էր Թաիլանդի հյուպատոսության դիմաց։ Հետո յուրացվեցին հարևան հողակտորները, ինչը Օրչարդ ռոուդ 370 հասցեում ձևավորեց Թաիլանդի թագավորական հյուպատոսությունը։

XX դարի սկզբում փողոցը համեմատում էին Դևոն հերցոգության քաղաքների փողոցների հետ։ Չինացիներն այն անվանեցին tang leng pa sat koi՝ «Թանգլինի շուկա տանող ճանապարհ»:Տամիլացիները այն հիշատակում էին որպես vaira kimadam՝ «թափառական ձեռնածուների փողոց» և muttu than՝ «բարձր տեղ»։

2009 թվականին փողոցի շինարարության վրա ծախսվեց 40 միլիոն դոլար։ 2010 թվականի հունիսի 19-ին հորդ անձրևները ջրհեղեղ առաջացրին Սքոթս ռոուդ խաչմերուկի շրջանում։ Ըստ հաղորդագրությունների՝ ջրի մակարդակը հասավ 184 թվականի ռեկորդին։ Տուժեցին առևտրային կենտրոնները, որոնք տեղակայված էին Օրչարդ ռոուդում։ Տրանսպորտի ավելի քան 70 ուղևորներ, ովքեր այդ ժամանակ հեղեված շրջանում էին գտնվում, տարհանվեցին։ Զոհերից և վիրավորներից հնարավոր եղավ խուսափել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Orchard Road» (անգլերեն). YourSingapore. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Orchard Road». Singapore Infopedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Annual Weather Review 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրչարդ ռոուդ» հոդվածին։