Օրոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 10 կմ հարավ-արևելք, Փերի գետի ձախակողմյան Օրոր վտակի ձախ անտապատ ափին։

Գյուղ
Օրոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներՈւրուրավա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Օրոր (Քղիի գավառ) (Աշխարհ)##
Օրոր (Քղիի գավառ) (Աշխարհ)

Գյուղի մոտ գտնվում էր Օրոր լեռնանցքը։

Պատմություն խմբագրել

1985 թվականին թուրքերը ավերել են եկեղեցին և կողոպտել հայ բնակչությանը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը կոտորել են 380 հայի։ 460 հայից փրկվել է հաջողվել միայն 80-ին։

Բնակչություն խմբագրել

1873 թվականին ուներ 78 տուն հայ և 12 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 90 տուն՝ 630 հայ և 140 այլազգի բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Օրորն ուներ 1131 թվականին կառուցված Ս. Գևորգ կամ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Քահանայի կամուրջը։

Անվանի մարդիկ խմբագրել

Օրորում է ծնվել գրող, հասարակական գործիչ Սեդրակ Շահենը (1887-1975)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 503

Աղբյուրներ խմբագրել