Օրելյանա (պրովինցիա)
Օրելյանամ պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանան է։ Ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 30-ին, Նապո պրովինցիայի մի մասից։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմն | Q19445461? | ||||
Կարգավիճակ | province of Ecuador? | ||||
Մտնում է | Էկվադոր | ||||
Վարչկենտրոն | Puerto Francisco de Orellana? | ||||
ԲԾՄ | 232 մետր | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն, Կիչուա և Waorani? | ||||
Բնակչություն | ▲161 338 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 21 692,1 կմ² (2010)[2] | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հուլիսի 28, 1998 թ. | ||||
Սահմանակցում է | Սուկումբիոս, Նապո, Պաստասա և Լորետո | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
ISO 3166-2 կոդ | EC-D | ||||
Հեռախոսային կոդ | 06 | ||||
Փոստային ինդեքսներ | EC22 | ||||
Ավտոմոբիլային կոդ | Q | ||||
gporellana.gob.ec(իսպ.) |
Պրովինցիայի անունը ծագում է հետազոտող Ֆրանսիսկո դե Օրելյանանայի անունից, ով բնակություն է հաստատել Ատլանտյան օվկիանոսից քիչ հեռու գտնվող որևէ քաղաքում։ Նա ուղևորությունը կատարել է մի քանի անգամ, որպեսզի տեսնի Էլ Դորադո ոսկի քաղաքը, այնտեղ նա փնտրում էր մշկընկույզի անտառը, որը ժամանակին շատ թանկ համեմունք էր։ Ճամփորդությունների ընթացքում նա հանդիպել է հնդկացիական մի ցեղի, որոնք հարձակվել են իր նավերի վրա, և նրանցից շատերը կանայք էին։ Ահա սա էլ հանգեցրեց Ամազոնյան գետի անվանակոչմանը։ Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։
ԿանտոններԽմբագրել
Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են կանտոնների բնակչությունն ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։
Կանտոն | Բնակչություն (2001) | Տարածք (քառ․ կմ) | Վարչական կենտրոն/Մայրաքաղաք |
---|---|---|---|
Ագուարիկո | 4658 | 11358 | Նուևո Ռոկաֆուերտե |
Ֆրանսիսկո դե Օրելյանա | 42010 | 6995 | Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանա |
Լա Խոյա դե լոս Սաչաս | 26363 | 1195 | Լա Խոյա դե լոս Սաչաս |
Լորետո | 13462 | 2127 | Լորետո |
ԺողովրդագրությունԽմբագրել
Էթնիկ խմբերը՝ ըստ 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալների․
- Մետիսներ՝ 57.5%
- Էկվադորի բնիկ ժողովուրդ՝ 31.8%
- Աֆրո-էկվադորյան՝ 4.9%
- Սպիտակ լատինաամերիկյան՝ 4.4%
- Մոնտուբիո՝ 1.2%
- Այլ՝ 0.2%
ՏնտեսությունԽմբագրել
Ջունգլիները կազմում են պրովինցիայի տարածքի մեծ մասը, ինչի շնորհիվ տնտեսությունը գլխավորապես հիմնված է նավթի ու փայտանյութի արդյունահանման վրա։ Որպես շահույթի կարևոր աղբյուր երկրորդ տեղում զբոսաշրջությունն է, որն առաջարկում է ջունգլիների ու գետերի դիտում և հանդիպում բնիկների հետ։ Հանքարդյունաբերությունը եկամտի երրորդ հուսալի աղբյուրն է։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Կույաբենոյի արգելավայր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Proyección de la Población Ecuatoriana, por años calendario, según regiones, provincias y sexo / Instituto Nacional de Estadística y Censos
- ↑ 2,0 2,1 2010 census of Ecuador
- ↑ Cantons of Ecuador. Statoids.com. Retrieved 4 November 2009.