Բացել գլխավոր ցանկը

Օրդուի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը՚՚՚՚՚՚՚» ճյուղին, ըստ բագմահատկանիշ վիճակագրական դասակարգման արմ․ խմբակցության Փոքր Ասիայի բարբառախմբի Պոլսի միջբարբառի ենթաբարբառներից է։ Միջավայրը կորցրած բարբառ է։ Խոսվել է մերձսևծովյան Օրդու քաղաքում։ Ունի պայթական և կիսաշփական բաղաձայնների երկանդամ խլազուրկ համակարգ։

ԱրտասանությունԽմբագրել

Հին հայերենի ձայնեղներին համապատասխանում են շնչեղ խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան–փէրան, կատուս–գադու)։ Կիսաշփականները բաղաձայններին նախորդող դիրքում վերածվում են շփականների, գ, կ՝ յ–ի (տարածվիլ–դարազվիլ, քակվել–քայվէլ)։ Ձայնավոր հնչույթներն են՝ ա, է, ը, ի, օ, ու։ Միավանկ բառերի սկզբում ե–յէ, ո–վօ։ Գրաբարի երկբարբառների դիմաց կան մենաբարբառներ (այ–ա, ոյ–ու, իւ–ու)։ Գոյականի հոգնակին կազմվում է էր, նէր, վընէր, նի(-ս, –թ, –ն), ստան վերջավորություններով։

ՀոլովաձևերԽմբագրել

Ունի 4 հոլովաձև։ Բացառականի վերջավորությունն է է(ն)։ Շուն, դուն բառերը ենթարկվում են ան հոլովման (շունան, դունան)։

ԵղանակաձևերԽմբագրել

  • Բայն ունի սահմանական, ըղձական և հրամայական եղանակաձևեր
  • Անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերի շարունակականը կազմվում է գօր մասնիկով (բադմիմ գօր)
  • Ե խոնարհման բայերի խոնարհիչը ռնգայիններին նախորդող դիրքում դառնում է ի (բադմիմ, ըսիմ)
  • Անցյալ կատարյալի հոգնակի առաջին դեմքն ունի անք վերջավորություն (մընացանք, ըսանք)
  • Ապառնին կազմվում է բի(բ) մասնիկով (բի անիմ, բէրթամ)
  • Վաղակատար ժամանակաձևերի ժխտական խոնարհման մեջ օժանդակ բայը կրկնվում է (չէմ դէսէր էմ․ չէյԻ դէսէր էւԻ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 591