Օտոմո Տաբիտո
Օտոմո Տաբիտո (ճապ.՝ 大伴 旅人, մոտ 662/665 - 731, օգոստոսի 31), 8-րդ դարի ճապոնացի հինգ խոշոր բանաստեղծներից, պալատական պաշտոնյա, պոետ Օտոմո Յասումարոյի որդին և հայտնի պոետ Օտոմո Յակամուտիի հայրը։
Օտոմո Տաբիտո ճապ.՝ 大伴旅人 | |
---|---|
Ծնվել է | 665[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 31, 731 |
Վախճանի վայր | Նարա, Ճապոնիա |
Մասնագիտություն | waka poet |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ամուսին | Q11368537? |
Զավակներ | Օտոմո Յակամուտի, Q59134595? և Q11578524? |
Ōtomo no Tabito Վիքիպահեստում |
Զբաղեցրել է բարձր պաշտոններ, սակայն ենթարկվել է շնորհազրկման և տարիներ շարունակ եղել Կյուսյու կղզում աքսորված։ Միայն կյանքի վերջին տարիներին է նրան թույլատրվել վերադառնալ մայրաքաղաք։
Նրա բանաստեղծություններից առավել հայտնի են գինուն ձոնված երգերի շարքը, որոնցում ծաղրում է բուդդիստական կոնֆուցիոսական սխոլաստիկներին։ Շատ են նրա երգերում հարազատ վայրերի կարոտը և մահացած կնոջ համար թախիծը։
Ողբ նվիրված կնոջը
Ահա և տունդարձի Ժամանակն անցավ, Սակայն հեռու մայրաքաղաքում Ու՞մ թևքն ինձ համար Կդառնա բարձ քնքշաբույր։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտոմո Տաբիտո» հոդվածին։ |