Օտավիո

բրազիլական Ֆուտբոլիստ

Օտավիո Էդմիլսոն դա Սիլվա Մոնտեյրո (բրազ.-պորտ.՝ Otávio Edmilson da Silva Monteiro, փետրվարի 9, 1995(1995-02-09)[1], Ժուան Պեսոա, Բրազիլիա), պորտուգալացի[2] և բրազիլացի ֆուտբոլիստ, «Ան-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան։

Օտավիո
պորտ.՝ Otávio
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1995(1995-02-09)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ժուան Պեսոա, Բրազիլիա
Հասակ 171 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Օտավիոն «Ինտերնասիոնալ» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 5 ին «Սանթոսի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Բրազիլական Ա Սերիայում[3]։ 2013 թվականի հունիսի 8-ին «Կրուզեյրոյի» դեմ խաղում Օտավիոն խփեց իր առաջին գոլը «Ինտերնասիոնալի» կազմում[4]։ Թիմի հետ նա երկու անգամ հաղթել է Գաուշու լիգան։ 2014 թվականի ամռանը նա տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։ Խաղային պրակտիկա ստանալու համար Օտավիոն տեղափոխվեց կրկնօրինակ կազմ։ Սեպտեմբերի 17-ին «Օրիենտալի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Սեգունդա լիգայում[5]։

2015 թվականի սկզբին Օտավիոն վարձավճարով տեղափոխվեց «Վիտորիա Գիմարայնշ»։ Փետրվարի 8-ին «Բելենենսիշի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Սանգրիշ լիգայում[6]։ Մայիսի 23-ին «Ակադեմիկայի» դեմ խաղում Օտավիոն խփեց իր առաջին գոլը «Վիտորիայի» կազմում[7]։

2016 թվականի ամռանը վարձակալության ավարտից հետո նա վերադարձավ «Պորտու»։ Օգոստոսի 12-ին «Ռիո ավեի» դեմ խաղում Օտավիոն նորամուտը նշեց «Դրակոնների» կազմում[8]։ Սեպտեմբերի 14-ին դանիական «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա խփեց իր առաջին գոլը «Պորտուի» կազմում[9]։ 2018 թվականին Օտավիոն օգնեց ակումբին հաղթել առաջնությունում։ Նոյեմբերի 6-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում նա աչքի ընկավ խփած գնդակով[10]։

2023 թվականի օգոստոսին Օտավիոն պայմանագիր կնքեց Արաբական «Ան-Նասր» ակումբի հետ[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 60 մլն եվրո։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Ինտերնասիոնալ»
  • Գաուշուի լիգայի չեմպիոն (2)։ 2013, 2014
«Պորտու»
  • Պորտուգալիայի Չեմպիոն (3)։ 2017/18, 2019/20, 2021/22
  • Պորտուգալիայի գավաթակիր (3)։ 2019/20, 2021/22, 2022/23
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր (2)։ 2018, 2020

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Magalhães, Ana Luísa (2021 թ․ մարտի 23). «Otávio escolhe a dobradinha e assume: "Fico mais tranquilo por ser português"» [Otávio chooses double and acknowledges: "I'm more at ease now that I am Portuguese"]. O Jogo (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Интернасьонал VS. Сантос 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012—07—15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Крузейро VS. Интернасьонал 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—08—08. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Порту II VS. Ориентал 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014—09—17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Витория Гимарайнш VS. Белененсиш 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—02—08. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Академика Коимбра VS. Витория Гимарайнш 2:4» (անգլերեն). soccerway.com. 2015—05—23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «Риу Аве VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Порту VS. Копенгаген 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—09—14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Порту VS. Локомотив Москва 4:1» (անգլերեն). soccerway.com. 2018—11—06. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «Star of Porto and Portuguese National Team "Otávio" Joins AlNassr» (անգլերեն). alnassr.sa. 2023—08—23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել