Օվիդիու Ստեֆան Հոբան

ֆուտբոլիստ

Օվիդիու Ստեֆան Հոբան (ռումիներեն՝ Ovidiu Ștefan Hoban, դեկտեմբերի 27, 1982(1982-12-27)[1][2], Բայա Մարե, Մարամուրեշ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։

Օվիդիու Ստեֆան Հոբան
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1982(1982-12-27)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Բայա Մարե, Մարամուրեշ, Ռումինիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Բայա Մարե» և «Բիհոր» (Օրադյա) ակումբների սան է։ 2002-2004 թվականներին խաղացել է գերմանական «Կլաուզեն» ակումբում, որից հետո վերադարձել է Ռումինիա։ 2004-2005 թվականներին խաղացել է «Յունիվերսիտատեաում» (Կրայովա) և «Բիհորում»։ 2005 թվականին տեղափոխվել է «Գազ Մեթան», որի կազմում խաղացել է 6 տարի։ 2012 թվականին խաղացել է «Յունիվերսիտատեա» ակումբում (Կլուժ), որից հետո նույն թվականին տեղափոխվել է «Պետրոլուլ»։ «Պետրոուլի» կազմում 2013 թվականին դարձել է Ռումինիայի գավաթակիր[3]։ 2014 թվականին տեղափոխվել է իսրայելական « Հապոել Բեեր Շևա» ակումբ։  2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Հապոելի» (Պետահ Տիկվա) դեմ խաղում նորամուտն է նշել Իսրայելի առաջնությունում[4], իսկ 2015 թվականի մայիսի 11-ին «Մաքքաբիի» (Թել Ավիվ) դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հապոելի» կազմում[5]։ «Հապոելի» կազմում դարձել Է Իսրայելի գավաթի 2014/15 խաղարկության եզրափակչի մասնակից, ինչպես նաև դարձել Է Իսրայելի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։

Միջազգային կարիերա

խմբագրել

2013 թվականի հունիսի 4-ին Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել ազգային հավաքականում[6], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է առաջին գոլը հավաքականի կազմում[7]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

  Ռումինիա «Պետրոլուլ»

  • Ռումինիայի գավաթի գավաթակիր՝ 2012/13

  Իսրայել «Հապոել» (Բեեր-Շևա)

  • Իսրայելի ֆուտբոլի առաջնություն՝ 2015/16, 2016/17
  • Իսրայելի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2016
  • Տոտոյի գավաթի գավաթակիր՝ 2016/17

  Ռումինիա «ՉՖՐ Կլուժ»

  • Ռումինիայի ֆուտբոլի առաջնություն(5)՝ 2017/18, 2018/19, 2019/20, 2020/21, 2021/22
  • Ռումինիայի Սուպերգավաթակիր (2)՝ 2018, 2020

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Cupa României». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  4. «Hapoel Petah Tikva vs. Hapoel Be'er Sheva 1 - 3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. «Hapoel Be'er Sheva vs. Maccabi Tel Aviv 1 - 1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  6. «Romania vs. Trinidad & Tobago Final result: 4:0». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  7. «Romania vs. Finland Final result: 1:1». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվիդիու Ստեֆան Հոբան» հոդվածին։