Էրթուղրուլ (أرطغرل, թուրք.՝ Ertuğrul; 1188, Խլաթ, Բիթլիսի մարզ, Թուրքիա - մոտ. 1280[1], Söğüt, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), թյուրք (օղուզական կայա ցեղի ներկայացուցիչ) առաջնորդ, Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի հայրը: Կառավարել է 1227 թվականից օսմանական էմիրաթը, որի վարչական կենտրոնը եղել է Սյոգյութ քաղաքը: Վերջինս գտնվում է Բիլեջիքի մարզում:

Էրթուղրուլ
TM-2001-500manat-Ärtogrul Gazy-b.png
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ և ռազմական առաջնորդ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1188
Ծննդավայր Խլաթ, Բիթլիսի մարզ, Թուրքիա
Վախճանի օր մոտ. 1280[1]
Վախճանի վայր Söğüt, Բիլեջիքի մարզ, Թուրքիա
Գերեզման Tomb of Ertuğrul Gazi
Թաղված Tomb of Ertuğrul Gazi
Հայր Սուլեյման Շահ և Günduz?
Մայր Հայմե Խաթուն
Ամուսին Halime Hatun?
Զավակներ Օսման I և Saru Batu Savcı Bey?

ԿենսագրությունԽմբագրել

 
Էրթուղրուլի թյուրբեն (գերեզմանը) Սյոգյութում

Էրթուղրուլը եղել է Սուլեյման Շահի որդին: Երբ մահացավ Էրթուղրուլի հայրը (խեղդվել է Եփրատ գետում), Էրթուղրուլը իր ձեռքն է վերցնում թյուրք- օղուզական կայա ցեղի ղեկավարումը: Սելջուկյան սուլթան Քեյղուբադ Ա-ն նրան կալվածքներ է նվիրատվել Անկարայի շրջակայքում:

Էրթուղրուլի կառավարման օրոք սկսվել է կայա ցեղի հզորացումը:

Էրթուղրուլի մահվանից հետո, իշխանությունը անցել է նրա որդուն՝ Օսման I-ին, ով Օսմանյան կայսրության հիմնադիրն է: Վերջինս 1299 թվականին հիմնադրել է Օսմանյան կայսրությունը:

Օսման I-ը հատուկ թյուրբե է կառուցել իր հոր Էրթուղրուլի համար:

ՄշակույթԽմբագրել

ԿինոԽմբագրել

Թուրքական TRT 1 հեռուստաընկերությունը ցուցադրում է Էրթուղրուլ:Վերածնունդ հեռուստասերիալը, որը բաղկացած է 70 սերիայից և ցուցադրվում է մինչ օրս: Հեռուստասերիալը բավականին հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս: Այն ցուցադրում է աշխարհի 54 երկրներում: Շաբաթվա ռեյտինգային աղյուսակներում հեռուստասերիալը դիտողականությամբ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

ՀիշատակումԽմբագրել

Էրթուղրուլի պատվին է անվանված Օսմանյան կայսրության խոշոր հածանավերից մեկը, ինչպես նաև Աշխաբադի Էրթողրուլգազը մզկիթը:

ԳրականությունԽմբագրել

  • Монархи. Мусульманский Восток VII-XV
  1. 1,0 1,1 1,2 http://www.islamansiklopedisi.info/index.php?klme=ertu%C4%9Frul