Օսկարի 79-րդ մրցանակաբաշխություն

Օսկարի 79-րդ մրցանակաբաշխությանը (անգլ.՝ 79th Academy Awards), որի ընթացքում մրցանակների արժանացան 2006 թվականի լավագույն ֆիլմերը։ Այն կայացավ 2007 թ. Փետրվարի 25-ին «Կոդակ» թատրոնում, Լոս Անջելեսում։ Արարողությունը վարում էր Էլեն Դիջեներեսը։

«Օսկարի» 79-րդ մրցանակաբաշխությունը
Ամսաթիվ 2007 թ. Փետրվարի 25
Անցկացման վայրը «Կոդակ» թատրոն,
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Հեռուստալիք ABC
Հաղորդավարող(ներ) Էլեն Դիջեներես
 < 78-րդ Օսկար 80-րդ > 

Երեկոյի ամենամեծ հաղթողը «Հանգուցյալները» ֆիլմն էր, որը ստացավ չորս մրցանակ, իսկ ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն շահեց երկար սպասված իր առաջին Օսկարը ռեժիսորական անվանակարգում։ Մինչ այդ նա հինգ անգամ առաջադրվել էր Օսկարի այդ անվանակարգում, սակայն ոչ մի անգամ չէր հաղթել։

Դերասանական անվանակարգերում հաղթեցին Հելեն Միրենը` լավագույն դերասանուհու համար և Ֆորեստ Ուիթակերը` լավագույն դերասանի համար, ովքեր իրենց խաղացած ֆիլմերում մարմնավորել էին իրական մարդկանց։

Հաղթողներ և թեկնածուներ

խմբագրել

Հետևյալ հինգ ֆիլմերը արժանացել են մի քանի Օսկարի։

Հետևյալ ֆիլմերը առաջադրվել են մի քանի անվանակարգում։