Օսլոյի ֆոնդային բորսա (նորվ.՝ Oslo Børs), նորվեգական կազմակերպությունների բաժնետոմսերի առևտրի գլխավոր շուկան։ Տեղակայված է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Այն բացվում է երկուշաբթիից ուրբաթ՝ տեղական ժամանակով (ԿԵԺ) 08։30-ին և փակվում 16:30-ին։ Էլեկտրոնային առևտրի բորսան լիովին անցել է 1999 թվականին։

Օսլոյի ֆոնդային բորսա
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Նորվեգիա
ՇտաբBørsen, Օսլո, Նորվեգիա
Մայր ընկերությունEuronext Nordics Holding
Կազմակերպչական և իրավական ձևASA?[1]
Հիմնադրվել է1819
ՍեփականատերEuronext
ԱրժույթNOK
Ցուցակումների քանակ219
ՇուկաԿապ1 915 NOK (2010)
Ծավալ2 585 NOK (2010)
ԻնդեքսներOBX, OSEAX
Կայքoslobors.no(նորվ.)

Հանդիսանում է սկանդինավյան ամենափոքր բորսան։ Հիմնադրվել է 1819 թվականին՝ որպես օտարերկրյա արժույթի շուկա, այնուհետև դարձել է ապրանքային բորսա, իսկ արժեթղթերի առևտրով սկսել է զբաղվել 1881 թվականին։ Նորվեգիայի Բերգեն և Տրոնհեյմ քաղաքների ֆոնդային բորսաները Օսլոյի ֆոնդային բորսայի մասնաճյուղերն են։ Տրոնհեյմի բորսան զբաղվում է բաժնետոմսերի, արժեթղթերի, ֆինանսական օպցիոնների առևտրով և համարվում է օպցիոնների նորվեգական շուկան։ Արժեթղթերում գերակշռում են էներգետիկ ոլորտի ընկերությունները։ Օսլոյի ֆոնդային բորսայի գների ընդհանուր ինդեքսում ներառված է 50 կազմակերպությունների բաժնետոմս։ Ամբողջ առևտուրն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ գործարքների վերջնահաշվարկը իրականացվում է առավելագույնը 7 օրում։

Ֆոնդային ինդեքսներ Խմբագրել

  • OBX — Օսլոյի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսը։ ներառում է 25 բարձր իրացվելի բաժնետոմսեր։
  • OSEAX — ինդեքսը ներառում է այն բոլոր բաժնետոմսերը, որոնք գնանշվում են բորսայում։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Կաղապար:Նորվեգիա-անավարտ