Օսլոյի համալսարանի գրադարան

Օսլոյի համալսարանի գրադարան (նորվ.՝ Universitetsbiblioteket i Oslo, UBO), Օսլոյի համալսարանի գլխավոր գիտական գրադարանն է[2]։

Օսլոյի համալսարանի գրադարան
Երկիր Նորվեգիա[1]
Տեսակգիտական գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնվել է1811
Այլ տվյալներ
Կայքub.uio.no

Պատմություն խմբագրել

 
Օսլոյի համալսարանի նախկին շենքը, այժմ՝ Նորվեգիայի ազգային գրադարան

Ինչպես Օսլոյի համալսարանը, Օսլոյի համալսարանի գրադարանը նույնպես հիմնադրվել է 1811 թվականին։ Առաջին տնօրենն է եղել Գեորգ Սվերդրուպը։ Ի սկզբանե եղել է Նորվեգիայի ազգային գրադարան և գտնվել է Օսլոյի համալսարանի հին կամպուսում։

1913 թվականին Henrik Ibsens gate մասնաշենքում ավարտվել է ներկայիս գրադարանի շենքի կառուցումը։ 1876-1922 թվականներին գրադարանի տնօրեն է եղել Աքսել Դրոսլումը։

1989 թվականին հիմնադրվել է Նորվեգիայի ազգային գրադարանը, և համալսարանական գրադարանից վերցրել է իր պարտավորությունները՝ վերջինիս թողնելով զբաղվելու համալսարանական հարցերով։ Նույն տարում համալսարանի գրադարանը Henrik Ibsens gate մասնաշենքից տեղափոխվել է նորակառույց Օսլոյի համալսարանի Բլինդերնի կամպուսում գտնվող Գեորգ Սվերդրուպի տուն շենք[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. Takle, Marianne 1964- (2009 թ․ հունվարի 1). Det nasjonale i Nasjonalbiblioteket. Oslo: Novus forl. ISBN 9788270995455.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Fakta om Universitetsbiblioteket i Oslo - Universitetsbiblioteket». www.ub.uio.no. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել