«Օպ-արտ» (անգլերեն անգլ.՝ op art, optical art- օպտիկական արվեստ բառերի կրճատումից), նեոավանգարդիստական հոսանք կերպարվեստում, աբստրակտ արվեստի ուշ կերպափոխումներից։ Սկզբնավորվել էր, այսպես կոչված, երկրաչափական աբստրակցիոնիզմից, որի ներկայացուցիչը, սկզբում նաև «Օպ-արտ»-ի հիմնադիրը, 1930 թվականից Ֆրանսիայում ստեդծագործող հունգար Լ․ Վաշարհեյն էր (Վազարելի, ծնվել է 1908)։ «Օպ-արտ»-ի բնագավառում Վաշարհեյի առաշին փորձերը վերաբերում էին 1940-1950-ական թվականներին։ Որպես հոսանք «Օպ-արտ» տարածվել էր 1960-ական թվականներին։ «Օպ-արտ»-ի ստեղծագործություններից է ժ․ Ալբևր․ «Ֆուգա», փորագրանկար ապակու վրա (1925, Արվեստի թանգարան, Բազել) թյունների հիմքում բազմիցս կրկնվող, մեկը մյուսին ներառնող, միմյանց միջե գծային, տարածական և գունային հարաբերակցության բնույթը փոխող և այդպիսով միաժամանակ դինամիկ կերպով հեռացող ու մոտեցող պլանների, ինչպես և գունաբծերի տեղափոխության օպտիկական պատրանք ստեղծող պարզագույն երկրաչափական պատկերների ռիթմիկ զուգակցումն էր։ «Օպ-արտ»-ի միջոցներով ստեղծված օպտիկական և դեկորատիվ էֆեկտները կիրառվում էին արդիական գրաֆիկայում, պլակատում, դեկորատիվ–կիրառական և ձևավորման արվեստներում (պոլիգրաֆիա, գովազդ, մանածագործվածքների, ցուցափեղկերի, ինտերիերների ձևավորում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։