Օշակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Օշակ (Dorema)

Օշակ (լատին․՝ Dorema), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 2 մ, հիմքում պատված է մահացած տերևների թելանման մնացորդներով։ Տերևները փետրաձև հատված են, հերթադիր, հակադիր, երբեմն՝ օղակադիր։ Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ դեղին կամ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը էլիպսաձև է։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 16 այլ տվյալներով 12[1], ՀՀ-ում 1 տեսակ՝

Տարածում խմբագրել

Հարավ–անդրկովկասյան բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան գոգավորության հարավարևելյան մասում, Վայոց ձորի (Արենի գետի շրջակայք), Արարատի (Վեդու շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Կոտայքի (Զովաշեն գյուղի շրջակայք) մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ ու կավոտ լեռնալանջերին, աղուտներում։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է, պարունակում է եթերայուղեր, խեժ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Nasir, E. & S. I. Ali (eds). 1980-2005. Fl. Pakistan Univ. of Karachi, Karachi.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշակ» հոդվածին։