Օննիկ Սարգիսյան
Օննիկ Սարգսի Սարգիսյան (մայիսի 14, 1914, Մղենք - ապրիլի 30, 1992, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, խմբագիր, լրագրող, գրականագետ։
Օննիկ Սարգիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1914 |
Ծննդավայր | Մղենք |
Մահացել է | ապրիլի 30, 1992 (77 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն |
Մասնագիտություն | մանկավարժ, խմբագիր, գրականագետ և լրագրող |
ԿենսագրությունԽմբագրել
Օննիկ Սարգիսյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 14-ին Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Մղենք գյուղում։ 1932 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1954 թվականին՝ Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի արևելագիտական ֆակուլտետը։ 1933-1987 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սիրիայի, Կիպրոսի և Լիբանանի հայկական վարժարաններում, եղել է Քեսաբի Սեն Ժոզեֆ, Հալեպի Կիլիկյան, Բեյրութի Դեմիրճյան վարժարանների տնօրենը, 1956-1991 թվականներին՝ Բեյրութի «Շիրակ» ամսագրի հիմնադիր-խմբագիրը[1]։ Սփյուռքի վարժարանների համար կազմել է «Արագած» (համահեղինակ՝ Ա. Սիմոնյան) և «Աշխարհագրութիւն» դասագրքերը։ Հեղինակել է նաև բազմաթիվ պատմվածքներ ու գրականագիտական հոդվածներ[2][3]։
Մահացել է 1992 թվականի ապրիլի 30-ին Բեյրութում։
ՊարգևներԽմբագրել
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1986)
ԵրկերԽմբագրել
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Զ. տարի, Պէյրու, Սեւան, 1973։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Ա տարի, 1971, 96 էջ[4]։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Բ. տարի, Սեւան հրատարակչություն, 1968, 128 էջ[5]։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Ա. տարի, Պէյրութ, Սեւան, 1963։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1961։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1960։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1959։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Պէյրութ, Սեւան, 1956։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուիԼ Ա.հ.,., 1955, 177 էջ[6]։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Լիբանան, Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1948։
- Արագած։ Դասագիրք հայերէն լեզուի։ Հալէ, Անի, Ա. Էքմէքճեան, 1941։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 406։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-11-ին։ Վերցված է 2019-04-11
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Սիմոնեան, Սիմոն Օվէի, Սարգիսեան, Օննիկ»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-04-11
- ↑ «AV Production - Օննիկ Սարգիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-11
- ↑ Սարգիսեան Օննիկ, Սիմոնեան Սիմոն (1971)։ Արագած: Դասագիրք հայերէն լեզուի ; Ա տարի (հայերեն)
- ↑ Սարգիսեան Օննիկ, Սիմոնեան Սիմոն (1968)։ Արագած: Դասագիրք հայերէն լեզուի ; Բ. տարի (հայերեն)։ Hratarakutʻiwn Sewan hratarakchʻakan tan
- ↑ Սիմոնեան Սիմոն, Սարգիսեան Օննիկ (1955)։ Արագած: Դասագիրք հայերէն լեզուի (հայերեն)։ Ա.հ.,.