Օմեր Ասան

հունական ծագմամբ թուրք գրող, ազգագրագետ և լեզվաբան

Օմեր Ասան (թուրքերեն՝ Ömer Asan, մայիսի 28, 1961(1961-05-28), Տրապիզոն, Թուրքիա), հունական ծագմամբ թուրք գրող, ազգագրագետ և լեզվաբան:

Օմեր Ասան
թուրքերեն՝ Ömer Asan
Ծնվել էմայիսի 28, 1961(1961-05-28) (62 տարեկան)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մասնագիտությունլուսանկարիչ, գրող, ազգագրագետ և պատմաբան
Քաղաքացիություն Թուրքիա
 Ömer Asan Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Օմեր Ասանը ծնվել է 1961 թվականի մայիսի 28-ին Տրապիզոնում: Թուրքիայում և Հունաստանում առավել հայտնի է դարձել իր «Պոնտոսի մշակույթ» գրքով, որտեղ նա գրում է, որ ժամանակակից Թուրքիայում կա Պոնտոսի մարզ, որը մեծ մասամբ բնակեցված է մուսուլմաններով: Վերջիններս հունախոսներ են (հատկապես պոնտական բարբառով): Նա իր գրքում նկարագրել է նրանց կենցաղը և մշակույթը:

2010 թվականի նոյեմբերի 8-ին Լ.Սավվիդային տված հարցազրույցի ժամանակ Օմեր Ասան Աթենքում նշել է. «Այն հանգամանքը, որ մեր ընտանիքում մենք խոսել ենք պոնտիերեն (հունարեն), առաջին կարևոր նախապայմանն էր: Այդ հանգամանքից և հետաքրքրասիրությունից էլ սկսվեց ամեն ինչ: Եվ այդ հետաքրքրասիրությունը ինձ բերեց Հունաստան: Այն հարցը թե ո՞վ եմ ես, ստիպեց ինձ գրել այս գիրքը: Ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ ես, ու՞ր եմ ես գնում: Հարցը վերաբերում էր ոչ միայն ինձ: Խնդիրը նրանում էր, որ մենք տարբերվում էինք մեզ շրջապատող մարդկանցից: Լեզուն, մտածելակերպը, վարքագիծը, երգերը, պարերը, սնունդը տարբեր էին: Խնդիրը քաղաքակրթության տարբերության մեջ էր: Ես սկսեցի իմ ինքնության փնտրումը ելնելով այն հանգամանքից, որ այն լեզուն, որով խոսում էին իմ նախնիները թուրքերեն չէր»[1]:

80-ական թվականներին Օմեր Ասանը հետապնդվել է իր ձախ հայացքների համար: 2002 թվականին Օմեր Ասանը կանգնել է դատարանի առջև՝ մեղադրվելով այն բանի մեջ, որ իր գիրքը համարվում է «գրավոր պրոպագանա, որը միտված է Թուրքիայի բաժանմանը»:

Սակայն հետագայում Օմեր Ասանը ստացել է Իփեկչիի մրցանակ՝ «հույն-թուրքական ընկերության զարգացման համար»[2],[3],[4],[5]:

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Μια συνέντευξη του Ömer Asan στη Λένα Σαββίδου. « Πόντος και Αριστερά
  2. «Συνέντευξη του Ομέρ Ασάν»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2017-11-15 
  3. «Για τη δίκη του Ομέρ Ασάν»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2017-11-15 
  4. «Σύγχρονα τραγούδια του Πόντου»։ Արխիվացված է օրիգինալից 2005-06-11-ին։ Վերցված է 2017-11-15 
  5. «Το βιβλίο Pontos Kültürü»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-26-ին։ Վերցված է 2017-11-15 

Գրականություն Խմբագրել

  • Ομέρ Ασάν, Ο Πολιτισμός του Πόντου, Εκδόσεις Αδελφοί Κυριακίδη, 1998

Արտաքին հղումներ Խմբագրել