Օմերտա (իտալ.՝ omertà), փոխադարձ պարտակչություն, խմբական երաշխավորություն, մաֆիայի պատվի կոդեքս։ Ներառում է հետևյալ դրույթները՝

  • կազմակերպությունը լքելու միայն մեկ պատճառ կարող է լինել՝ մահը,
  • կազմակերպության անդամներից մեկին նեղացնողը, նեղացնում է ողջ կազմակերպությանը,
  • արդարադատությունը իրականացնում է միայն կազմակերպությունը,
  • կազմակերպության անդամները անխոս ենթարկվում են կազմակերպության ղեկավարին,
  • դավաճանությունը պատժվում է դավաճանի և նրա բոլոր ազգականների մահով, դավաճանություն է համարվում նաև քննության ժամանակ բանտում ասված ցանկացած խոսք։

Օմերտայի նպատակն է քրեական կազմակերպության անդամներին հսկողության տակ և վախի մթնոլորտում պահելը։

Մաֆիայի մասին կայացած պատկերացմանը հակառակ, ֆիլմերի և գրականության ազդեցությամբ ձևավորվել է այն կարծիքը, որ «պատվի կոդեքսը» հաճախ խախտվում է՝ փոխադարձ դավաճանությունները, մատնությունները, միջկլանային գզվրտուքները միշտ առկա են ցանկացած քրեական կազմակերպությունում։ Մասնավորապես 2011 թվականի հունվարի 20-ի մասսայական ձերբակալությունները, հնարավոր են դարձել քննության հետ համագործակցող տարբեր մաֆիոզներից քաղած տեղեկություններով [1]:

Մշակույթում

խմբագրել
  • Մարիո Պյուզոն Օմերտայի և Կոզա Նոստրայի մասին վեպեր է գրել, որոնցից ամենահայտնիներն են մեկ եռերգության մեջ մտնող «Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), «Սիցիլիացին» (անգլ.՝ The Sicilian) և «Օմերտան» (անգլ.՝ Omerta)։ Մարիո Պյուզոն «Օմերտան» ավարտել է մահվանից առաջ, բայց տպագրվել է հետմահու[2]։
  • Ամերիկյան «Աստծո գառ» մետալ ռոք խումբը իր «Ashes of the Wake» ալբոմում ունի «Օմերտա» երգը։ Վոկալիստ Ռենդի Բլայթը երգից առաջ ներկայացնում է պատվի կոդեքսի պարզեցված տեքստը։

Գրականություն

խմբագրել
  • Blok, Anton (1988). The Mafia of a Sicilian Village, 1860-1960. A study of violent peasant entrepreneurs, Long Grove (Illinois)։ Waveland Press ISBN 0-88133-325-5 (Originally published in 1974) (անգլ.)
  • Nelli, Humbert S. (1981). The Business of Crime. Italians and Syndicate Crime in the United States, Chicago։ The University of Chicago Press ISBN 0-226-57132-7 (Originally published in 1976) (անգլ.)
  • Paoli, Letizia (2003). Mafia Brotherhoods: Organized Crime, Italian Style, Oxford/New York։ Oxford University Press ISBN 0-19-515724-9 (անգլ.)
  • Porrello, Rick (1995). The Rise and Fall of the Cleveland Mafia. Corn Sugar and Blood, New York։ Barricade books ISBN 1-56980-058-8 (անգլ.)
  • Servadio, Gaia (1976), Mafioso. A history of the Mafia from its origins to the present day, London։ Secker & Warburg ISBN 0-436-44700-2 (անգլ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Артур Степанов (2011 թ․ հունվարի 21). «Однажды в Америке. ФБР и полиция нанесли мафии сокрушительный удар». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին. (ռուս.)
  2. «Omerta». WorldCat. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.