Օձակեր
Օձակեր
Հասուն օձակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ենթաընտանիք Circaetinae
Ցեղ Circaetus
Տեսակ Օձակեր
Լատիներեն անվանում
Circaetus gallicus (Gmelin, 1788)
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Օձակեր (լատին․՝ Circaetus ferox), օձակեր արծիվ, ճուռակների ընտանիքի թըռչուն։

Արտաքին տեսք խմբագրել

Մեջքը մոխրագորշ է, կուրծքը և փորը՝ սպիտակավուն, մուգ բծերով։ Թևերի բացվածքը մինչև 1,9 մ Է։ Ոտքերի մատները կարճ են, սուր եղունգներով՝ հարմարված լպրծուն որսը բռնելուն։ Լավ քայլում է։

Տարածում խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Չվող Է։ Օձակեր Ապրում է սաղարթավոր անտառներում և լեռներում։

Բնադրում խմբագրել

Բնադրում է ծառերի կամ ժայռերի վրա։ Էգը դնում է մեկ ձու, թխսում 35–36 օր։ Սնվում է գլխավորապես օձերով, մողեսներով, երկկենցաղներով։ Օձի խայթոցից խուսափելու համար բռնում է նրա գլխի հատվածից։ Հայաստանում օձակեր է համարվում է կիսանստակյաց թռչունը։ Տարածված է Հայաստանի հարավային շրջանների կիսաանապատներում և չոր տափաստանային գոտում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

։