Օհան Ստեփանի Չուբարյան (հոկտեմբերի 8, 1908(1908-10-08) կամ 1908[2][3][4][…], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1976(1976-01-07)[1] կամ 1976[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), գրադարանագետ-մատենագետ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)[5]։

Օհան Ստեփանի Չուբարյան
Ծնվել է1908 հոկտեմբերի 8
ԾննդավայրԹոփթի
Մահացել էհունվարի 7, 1976(1976-01-07) (տարիքը 67)
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1972)
Մասնագիտությունգրադարանագետ-մատենագետ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԵրեխաներԱլեքսանդր Չուբարյան

Պատմաբան, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները։ Ղեկավար պաշտոններ է վարել ՌԽՖՍՀ կենտրոնական գրապալատում, Լենինգրադի հանրային, Մոսկվայի Վ. Լենինի անվան պետական և այլ գրադարաններում։ «ԽՍՀՄ գիտական և տեխնիկական գրադարանները» (ռուսերեն) և «Խորհրդային գրադարանավարություն» (ռուսերեն) պարբերականների հիմնադիր-խմբագիր։ Անդրադարձել է գրադարանագիտության և մատենագիտության գրեթե բոլոր կարևոր խնդիրներին։ Գրադարանային ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի 32-րդ նստաշրջանում (1966, Նիդերլանդներ) ընտրվել է այդ կազմակերպության մատենագիտական, 1969 թվականին՝ գրադարանագիտական հանձնաժողովների նախագահ[5]։

Հիշատակ խմբագրել

Չուբարյանի անունով է կոչվել Արտաշատի կենտրոնական գրադարանը[6]։

Երկեր խմբագրել

Գրել է 110 գիտական աշխատություն։ Հայտնի է «Ընդհանուր գրադարանագիտություն» (1960), որն ունեցել է մի քանի հրատարակություն՝ մի քանի լեզուներով, Հայերեն թարգմանությունը 1963 թվականին[5]։

  • Общее библиотековедение, 3 изд.. перераб. и доп., М., 1976:
  • Библиотековедение: Проблемы теории. Д., 1984.

Գրականություն խմբագրել

  • Оган Степанович Чубарьян. Библиографи ческий указатель, М., 1978

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  5. 5,0 5,1 5,2 Արծվի Բախչինյան (2002). Հայազգի գործիչներ. Երևան: Զանգակ-97. ISBN 99930-2-415-5.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել