Մարի Օկվակոլ

ուգանդացի դասախոս
(Վերահղված է Օկվակոլ Մարիից)

Մարի Ջոսի Նախանդա Օկվակոլ (անգլ.՝ Mary Jossy Nakhanda Okwakol, 1951, Իգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա), ուգանդացի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկական աշխատակից, կենդանաբան և համայնքի ղեկավար։ Նա Ուգանդայի ինը պետական համալսարաններից մեկի՝ Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն (2006 թ., հոկտեմբեր)[2]։

Մարի Օկվակոլ
Ծնվել է1951
ԾննդավայրԻգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
Մասնագիտությունդասախոս, կենդանաբան և vice chancellor
ԱշխատավայրBusitema University?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՈւգանդայի գիտությունների ազգային ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Մարի Օկվակոլը ծնվել է 1951 թվականին Արևելյան Ուգանդայի Իգանգա շրջանի Նամունյումյա գյուղում։ Սովորել է տեղի տարրական դպրոցում, այնուհետև հաճախել է աղջիկների համար նախատեսված ավագ դպրոց (Mount Saint Mary's College Namagunga)[3]:

1974 թվականին Մակերերեի համալսարանից ստացել է կենդանաբանության բակալավրի կոչում, 1976 թվականին նույն համալսարանից՝ գիտության մագիստրոսի կոչում, Կենդանաբանության բնագավառում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է 1992 թվականին[3]։

Գործունեություն խմբագրել

1974 թվականին Մակերերի համալսարանն ավարտելուց հետո Մարի Օկվակոլը նույն համալսարանի Գիտության ֆակուլտետում աշխատել է որպես ասիստենտ և անմիջապես սկսել ուսումը մագիստրատուրայում, որն ավարտել է 1976 թվականին և նշանակվել դասախոս։ 1988 թվականին դարձել է ավագ դասախոս։ Միացյալ Թագավորությունում ընդունվել է Օքսֆորդի համալսարան դոկտորական ծրագրի համար, սակայն Ուգանդայում ընտանեկան պարտականությունների կատարման պատճառով չի կարողացել շարունակել ուսումը։ Տեղափոխվել է Մակերերեի համալսարան, որն ավարտել է 1992 թվականին։ 2004 թվականին Գուլուի համալսարանի կազմավորման ժամանակ նշանակվել է փոխտնօրեն` պաշտոնավարելով մինչև 2006 թվական, երբ նշանակվել է Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն[4]։

Այլ պարտականություններ խմբագրել

Պրոֆեսոր Օկվակոլը 1992 թվականին հիմնադրված և 32 աֆրիկյան երկրներում գործող Աֆրիկյան կանանց մանկավարժների ֆորումի (FAWE) անդամ է, որի նպատակն է գենդերային դաստիարակչական կրթության միջոցով բարձրացնել կանանց և աղջիկների դերը։ Կազմակերպության անդամների թվում են իրավապաշտպաններ, գենդերային մասնագետներ, հետազոտողներ, կրթական քաղաքականություն մշակողներ, բուհերի փոխնախագահներ և կրթության նախարարներ։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Նայրոբիում, տարածաշրջանային գրասենյակներ ունի Դակարում[5]։ Պրոֆեսոր Օկվակոլի աշխատանքները տպագրվել են պրոֆեսիոնալ ամսագրերում, իր մասնագիտական ոլորտում գրել է գիտական գրքերի նյութեր։ 2014 թվականի մայիսին նշանակվել է «Ուգանդայի ազգային քննությունների խորհրդի» (UNEB) նախագահ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20190623175339/http://www.unas.org.ug/fellow_profile.php#mem9
  2. Etengu, Nathan (2006 թ․ հոկտեմբերի 6). «Uganda: Okwakol To Head Eastern Varsity». Kampala: New Vision via AllAfrica.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  3. 3,0 3,1 Talemwa, Moses (2010 թ․ ապրիլի 4). «Female professors tell their long story: Professor Mary Nakhanda Okwakol, Vice Chancellor, Busitema University». The Observer (Uganda)]. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Womakuyu, Frederick (2010 թ․ մարտի 30). «A Feat Born Out of Diligence: MUK Honours Female Professors». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  5. FAWE, . «FAWE: Who We Are». Forum for African Women Educationalists (FAWE). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  6. Ahimbisibwe, Patience (2014 թ․ մայիսի 5). «Busitema's Okwakol Replaces Mandy As UNEB Chairperson». Daily Monitor. Kampala. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.