Օլիմպիայի հնագիտական թանգարան
Օլիմպիայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας), հնագիտական թանգարան Էլիսում, ամենախոշոր թանգարաններից մեկն է Հունաստանի, որը ներկայացնում է Օլիմպիա հնագույն քաղաքի հնությունները։
Օլիմպիայի հնագիտական թանգարան հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնաբանական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ancient Olympia Municipality? |
Վայր | Օլիմպիա բնակավայր |
Հիմնադրվել է | 1982 |
Այցելուներ | 112 341 մարդ, 124 136 մարդ (2016)[1], 145 118 մարդ (2017)[1] և 156 658 մարդ (2018)[2] |
Կայք | odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=7126(անգլ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 19-րդ դարում։ Այսպես կոչված հնագիտական թանգարանի Նեո դասական շենքը կանգնեցված է Ալտիս բլրի արևմտյան մասում։ Կառուցման Ֆինանսական միջոցները տրամադրել է հայտնի հույն բարերար Անդրեաս Սինգրոսը։ Այնուամենայնիվ թանգարանը 1885 թվականին վնասվել է երկրաշարժի պատճառով։ Բացի այդ սկսել են կառուցել նոր շենք թանգարանի համար, որը պահանջում էր գերմանական դպրոցի հնածոներ։ Ներկայիս շենքը կառուցումը սկսվել է է 1966 թվականին և ավարտվել 1975 թվականին[3] ։ Գտնվում է Կրոնիոն բլրի հարավարևմտյան հովտում։ Ճարտարապետն է Պատրոկլոս Կարանտինոսան։ Նորակառույց թանգարանի բացումը տեղի ունեցավ 1982 թվականին Հունաստանի մշակույթի նախարար Մելինա Մերկուրիի անհատական օգնությամբ և մասնակցությամբ։
Նոր ցուցահանդեսները պատրաստել են Նիկոլաոս Յարիսը, Իսմինի Տրիանտան, Ստելիոս Տրիանտիսը և նրանց գործընկերները։ Ստելիոս Տրանտիսը հայտնի հունացի քանդակագործ և արձանների վերականգնող է, նա վերականգնել է հնագույն հունական քանդակներ, որոնց մեջ նաև նրա Նիկ քանդակը, որը դարձել է ցուցադրության իսկական գանձ և առաջինն է ներկայացվում այցելուներին 1994 թվականից։ Նրա կերպարանքով ստեղծվել է օլիմպիական մեդալ, որը շնորհվել է Աթենքի 2004 թվականի Օլիմպիական խաղերի մարզիկներին։ 2003 թվականի սեպտեմբերին վերանորոգվել և ընդլայվել է ցուցանմուշերի պատկերասրահը։ Նոր ցուցահանդեսը բացվել 2004 թվականի մարտի 24–ին։
Թանգարանի կողոպուտըԽմբագրել
2012 թվականի փետրվար 17–ին զինված հարձակվողներ թալանեցին թանգարանը։ Գողացվել է մոտ յոթ տասնյակ գործեր[4]։ Դրանց արժեքը հնարավոր չէ հաշվարկել[5]։ Միջոցառումները հնարավորություն տվեցին վերականգնել պարտքային ճգնաժամը և թանգարանը ապահովվեց անվտանգությամբ։ Սակայն մշակույթի նախարար Պավլոս Գեռուլանոսը կողոպուտը բնութագրեց, որպես խայտառակություն և հրաժարական տվեց[6]։
Հիմնական բաժիններԽմբագրել
- Հավաքածութրծակավ (նախապատմական ժամանակաշրջան)
- Բրոնզե հավաքածու
- Քանդակների հավաքածու
- Հավաածու նվիրված Օլիպիական խաղերին
Առավել հայտնի ցուցադրումներԽմբագրել
- Հերմեսը նորածին Դիոնիսոսի հետ, Պրակսիտելես
- Նիկ քանդակը
- Զևսը և Գանիմեդան
- Զևսի տաճարի վերնաճակատը
- Միլիթադեսի սաղավարտը
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
- ↑ https://etravelnews.gr/auxisi-se-mouseia-kai-arhaiologikous-horous/
- ↑ Archaeological Museum of Olympia — History(չաշխատող հղում)
- ↑ «Manhunt launched in dramatic Greek museum robbery, February 18, 2012, By the CNN Wire Staff»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2014-10-14
- ↑ В Греции ограблен археологический музей Древней Олимпии, 17 февраля 2012, 1tv.ru
- ↑ Thieves loot Greece's Ancient Olympia museum, 17 February 2012, bbc.co.uk
Արտաքին հղումներԽմբագրել
- Hellenic Ministry of Culture and Tourism
- Hellenic Ministry of Foreign Affairs Archived 2007-05-02 at Archive.is
- Archaeological Museum of Olympia - Ebook by Latsis Foundation Archived 2013-04-11 at the Wayback Machine.
- www.planetware.com