Օլենյոկ (յակուտ.՝ Өлөөн), գետ Ռուսաստանում և Արևելյան Սիբիրում, որը սկիզբ է առնում Կրասնոյարսկի երկրամասից, այնուհետև հոսում է Յակուտիայով։ Ռուսաստանի ամենաերկար գետերից մեկը։ Նավարկելի է գետաբերանից 92 կիլոմետրի վրա[1]։

Օլենյոկ
Բնութագիր
Երկարություն2270
Ավազանի մակերես219 000 կմ²
Ջրի ծախս1210
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎիլյույական պլատո (Կրասնոյարսկի երկրամաս)
ԳետաբերանՕլենյոկի ծոց
Գետաբերանի տեղակայումOlenyok Gulf?
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերArga-Sala?, Pur?, Buolkalakh?, Birekte?, Beyenchime?, Siligir?, Alakit?, Kuoyka? և Ukukit?
ԵրկիրՌուսաստան
ԵրկրամասԿրասնոյարսկի երկրամաս

Աշխարհագրություն խմբագրել

Հոսում է Միջին սիբիրական սարահարթի հյուսիսային մասից և Հյուսիս-սիբրիյան ցածրավայրից։ Օլենյոկի ծոց թափելիս Լապտևների ծովը ձևավորում է 475 կմ² մակերեսով դելտա։ Գետի երկարությունը 2270 կմ է, ավազանի մակերեսը կազմում է 219 հազար կմ²։

Կղզիներ խմբագրել

Գետի հունի մեջ տեղակայված են մի քանի կղզիներ։

  • Նունչա-Առիտա՝ Ստորին Տալոուդյան ծանծաղուտից և Խալդ-Կյուել, Բիա-Կյուել, Կիրիես-Կյուել ոչ հեռու գտնվող գետ։
  • Տիտյախ-Առի՝ Կյուտինգդե գետի գետաբերանից և Կիսիլ-Խայա ժայռերիցոչ հեռու կղզախումբ։
  • Սիարտալախ
  • Խառագաչան-Առիտա և Բուր-Առիտա՝ Նիկաբիտ գետի գետաբերանի կողքին գտնվող կղզիներ։
  • Տայմիլիռ-Առի
  • Շախտալախ-Առի՝ Տայմիլիռ ավանի կողքին կղզի։
  • Մենելյախ
  • Շախտալախ-Առի

Գետի դելտայում տեղակայված են խոշոր կղզիների (Ջանգիլախ, Կուգուն-Առիտա, Ուլախան-Առիտա), ինչպես նաև բազմաթիվ փոքր կղզիների շարքեր։

  • Բիլիկտախ-Առիտա
  • Օչուգույ-Առի
  • Օտ-Առի
  • Բոլդյոր-Առիտա
  • Սյուգյուլդեր-Առիտա
  • Օլյոտե-Առիտա
  • Օկուոլլախ-Առիտա
  • Կյորսյուսե-Առիտա
  • Խոբուոխ-Առիտա
  • Կասյան-Առիտա
  • Շվեդ-Մայակտախ-Առիտա
  • Կյուրյուր-Առիտա
  • Տոնգոլոխ-Բյոլկյոյո
  • Խաստախ-Առի
  • Տիգյան-Առի
  • Խասիս-Բյոլկյոյո
  • Բորիս-Առիտա
  • Իսայ-Բյոլկյոյո՝ ավազային անմարդաբնակ կղզի, որը տեղակայված է գետի դելտայում մայրցամաքից գտնվում է 6,7 կիլմետր հեռավորության վրա և հարևան Խաստախ-Առի կղզուց առանձնացված է վտակով։
  • Օգոնյոր-Բելկյոյդերե՝ ավազային ջրաբեր անմարդաբնակ կղզիների խումբ Օգոնյոր-Կուբատա ծոցում, որոնց ձևավորվում են Օլոնյոկ գետի դելտայի Ուլախան-Ուես և մասամբ Կուբալախ-Ուեսյա գետերի գետաբազուկներից։ Արևելքի հարևան կղզին է Ուլախան-Առին։ Այդ կղզախմբի մեջ են մտնում՝
    • Ալախան-Էպետ-Առիտա՝ կղզախմբի ամենաարևմտյանը, որը նույն շարքի վրա է Օչուգույ-Էպետ-Առիտա կղզու հետ։
    • Օչուգույ-Էպետ-Առիտա՝ կղզու վրա կա 6 գետ։
    • Էպետ-Բելկեյ
    • Օգոնյոր-Առիտա՝ կղզու վրա կան 14 ոչ մեծ կղզիներ։

Վտակներ խմբագրել

Ձախից հիմնական վտակներն են Առգա-Սալան, Բուռ, Ուկուկիտը, Բիրեկտեն, Կուօյկան, Բեյենչիմեն, Բուոլկալախը, իսկ աջից՝ Սիլիգրն ու Ալակիտը։

Բնակեցված կետեր խմբագրել

Սկզբնաղբյուրից հերթականությամբ՝

  • Օլենյոկ (գյուղ)
  • Խարիալախ
  • Տայմիլիռ
  • Ուստ-Օլենյոկ

Դելտայի վտակներ խմբագրել

Ուլախան-Ուեսը թառափանմանների բնակեցման տեղ է[2], որտեղ որսորդություն է արվում[3][4]։ Հարևանություն է անում Օգոնյոր-Կուբատա, Օգոնյոր-Առիտա և Ուլախան-Առի կղզիների հետ։

Ջրաբանություն խմբագրել

Սնուցումը ձյունե և անձրևային է։ Հորդացումը տեղի է ունենում հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ հոկտեմբերից մայիս՝ սակավաջրություն։ Գետաբերանում ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 1210 մ³/վ, մինչ սառցազերծվելը ստորին հոսանքում կարող է լինել մինչև 1 մ³/վ-ից ցածր։ Լինում են նաև տարիներ, երբ Օլենյոկը մեկ ամսով սառում է։ Վերին հոսանքը հունվարից ապրիլ ամիսներին սիստեմատիկ կրկին սառում է։ Հալվում է սեպտեմբերի վերջից հոկտեմբերին, իսկ սառույցներից ազատվում է մայիսի վերջից մինչև հունիսի առաջին կեսը։

Ջրի ամենամսյա ծախսը մ³/վ-ով։ Չափումները կատարվել են գետաբերանից 196 կմ-ի վրա (ջրամբարի մակերեսը 197 908 կմ² է), 196-1984 թվականների ընթացքում [5]

Տնտեսական օգտագործում խմբագրել

Գետի ստորին մասերում կան նավեր։

Բնություն խմբագրել

Գետը հարուստ է ձկներով, հիմնականում՝ մանրաձուկ, օմուլ, նելմա և մուկսուն։

Տեսարժան վայրեր խմբագրել

Գետաբերանի մոտ գտնվում է Պռոնչիշյեվ Վասիլիյ Վասիլյևիչի և նրա կնոջ՝ Տատյանա Ֆյոդորովնայի գերեզմանը (մահացել են 1736 թվականին), որոնք եղել են Հյուսիսային Մեծ արշավախմբում։

Ստորին հոսանքում, ձախ ափին գտնվում է Բեյենչիմե-Սալատինական խառնարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Оленёк, География. Современная иллюстрированная энциклопедия. — М.: Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006.
  2. http://faolex.fao.org/docs/texts/rus52917.doc ПОСТАНОВЛЕНИЕ от 23.04.74 г. N 246 О ДОПОЛНЕНИИ ПЕРЕЧНЯ РЕК, ИХ ПРИТОКОВ И ДРУГИХ ВОДОЕМОВ, ЯВЛЯЮЩИХСЯ МЕСТАМИ НЕРЕСТА ЛОСОСЕВЫХ И ОСЕТРОВЫХ РЫБ
  3. Департамент охотничьего хозяйства(չաշխատող հղում)
  4. Департамент охотничьего хозяйства(չաշխատող հղում)
  5. (անգլերեն) Olenek Basin, UNH/GRDC Composite Runoff Fields

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլենյոկ (գետ)» հոդվածին։