Օլեգ Սալյուկով
Օլեգ Լեոնիդի Սալյուկով (ռուս.՝ Салюков, Олег Леонидович, մայիսի 21, 1955, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս զորավար, 2014 թվականի մայիսի 2-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության Ցամաքային զորքերի գերագույն հրամանատարը։ Բանակի գեներալ (2019)։
Օլեգ Սալյուկով | |
Կրթություն՝ | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ուլյանովսկի տանկայի ուսումնարան և Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 21, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1955 թվականի մայիսի 21-ին Սարատովում։ Ավարտել է Պենզայի № 6 դպրոցը։ 1977 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ուլյանովսկի տանկային ուսումնարանը, 1985-ին գերազանցությամբ ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան, իսկ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան[1]։
1977-1982 թվականներին Կիևի ռազմական օկրուգում ծառայել է որպես դասակի այնուհետև վաշտի հրամանատար հետագայում գումարտակի շտաբի պետ, որոշ ժամանակ անց դարձել է գումարտակի հրամանատար, ինչպես նաև եղել է տանկային զորամասի հրամանատարի տեղակալ և հրամանատար։ 1977-ից 1998 թվականներին եղել է 121-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարը։ 2000-ից 2003-ը եղել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի 35-րդ համազորային բանակի հրամանատարը, այնուհետև տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել նույն օկրուգում, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2010 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգի հրամանատարը։
«Մայոր» և «գնդապետ» կոչումները շնորհվել են նշանակված ժամկետից շուտ։ 2006 թվականի հունիսի 12-ին Սալյուկովին շնորհվել է «գեներալ-գնդապետի» կոչում։
2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2014 թվականի մայիսի 2-ին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Ցամաքային զորքերի հրամանատար[2][3]։ Միաժամանակ նաև հանդիսանում է Մոսկվայի տարածքային կայազորի պետը։
Սալյուկովը մարտական գործողությունների մասնակից է։ 2014-ից 2020 թվականներին ղեկավարել է Մոսկվայի կարմիր հրապարակում Մեծ հայրենական պատերազմին նվիրված զորահանդեսները։
2019 թվականի փետրվարի 22-ին նրան շնորհվել է «Բանակի գեներալի» կոչում[1]։ Նա հանդիսանում է ժամանակակից Ռուսաստանի 65-րդ Բանակի գեներալը։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի որդի։
Շքանշաններ
խմբագրել- Պատվո շքանշան
- Ժուկովի մեդալ
- Մեդալ «Անթերի ծառայության համար»
- «Հասարակական ճանաչում» ֆորումի Գերագույն խորհրդի դիպլոմ և կրծքանշան (2003)[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «В России появился первый с 2015 года генерал армии». lenta.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Сухопутные войска России получили нового командующего // ՌԻԱ Նովոստի
- ↑ Генерал-полковнику Олегу Салюкову вручен штандарт главнокомандующего Сухопутными войсками : Министерство обороны Российской Федерации
- ↑ «Новым командующим войсками на Дальнем Востоке стал генерал-полковник Олег Салюков». ИА "Оружие России". 2009 թ․ հունվարի 16. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Военная элита России. Российская Федерация. — М., 2014. — С. 134.
- Горбачёв А. Н. 10000 генералов страны: Краткий биобиблиографический справочник. — 5-е изд. — М.: Infogans, 2017.
- Зенькович Н. А. Дмитрий Медведев. Третий Президент. Энциклопедия. — М., 2009. — С. 375.
- Кто есть кто в России. Исполнительная власть. = Кто правит современной Россией / авт.-сост. К. А. Щёголев. — М.: Астрель: ACT, 2007.
- Тихонов А. Новые звёзды зажглись на погонах // Красная Звезда. — 2019. — 25 февр.
Արտաքին հղումներ
խմբագրել- Генерал армии О. Л. Салюков на сайте Министерства обороны России
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Սալյուկով» հոդվածին։ |