Օլեգ Մալգինով
Օլեգ Մալգինով (ռուս.՝ Оле́г Серге́евич Мальги́нов, հունվարի 9, 1957, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Օլեգ Մալգինով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 9, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրել1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1979-1983 թվականներ՝ Հնդկաստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության կցորդ, երրրոդ և երկրորդ քարտուղար։
- 1984-1993 թվականներին եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության մարդկանց իրավունքների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։
- 1994-ից մինչև 1999 թվականը Ժնևում եղել է ՄԱԿ-ի բաժանմունքի և այլ միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացության ավագ խորհրդական։
- 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2001 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և հայրենակիցների հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2003 թվականի մայիսի 16-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերը 21-ը Բանգլադեշում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2006 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն։
- 2011 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 7-ը Ռումինիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
2016 թվականի սեպտեմբերի 7-ից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությա արտասահմանում աշխատող հայրենակիցների հարցերով դեպարտամենտի տնօրեն[5]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 16.05.2003 № 528 «О назначении Мальгинова О. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Народной Республике Бангладеш»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.09.2006 № 1026 «О Мальгинове О. С.»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.12.2011 № 1628 «О назначении Мальгинова О. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Румынии»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.06.2016 № 266 «О Мальгинове О. С.»
- ↑ Мальгинов Олег Сергеевич
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.01.2001 г. № 104 «О присвоении дипломатического ранга»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 30.03.2006 № 284 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 18.02.2015 № 78 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.