Օլգա Վալո
Օլգա Վալո (չեխ․՝ Olga Walló, սեպտեմբերի 10, 1948[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1][3]), չեխ ռեժիսոր, թարգմանիչ, գրող։ Չեխիայի PEN ակումբի և ժուռնալիստների սինդիկատի անդամ։
Օլգա Վալո չեխ․՝ Olga Walló | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1948[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[1][3] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | գրող, ռեժիսոր, թարգմանչուհի, հոգեբան և փիլիսոփա |
Ծնողներ | հայր՝ Կ. Մ. Վալո |
Olga Walló Վիքիպահեստում |
Ռեժիսոր Կ. Մ. Վալոյի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելՕլգա Վալոն ծնվել է 1948 թվականին Պրահայում՝ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Կ. Մ. Վալոյի ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է չեխական հեռուստաընկրությունում, թարգմանել և ձայնային կրկնօրինակում է իրականացրել 1000-ից ավելի ֆիլմերի և ներկայացումների համար, այդ թվում՝ BBC-ի «Ուիլյամ Շեքսպիրի ամբողջական աշխատություններ» հաղորդումը։ Վալոն դասական չեխական կրկնօրինակման դպրոցի համահիմնադիրներից է։ Թարգմանել է պիեսներ, գրել բանաստեղծություններ։ Աշխատել է Օլիմպիա և Օդեոն հրատարակչություններում, կատարել թարգմանություններ։ Թղթաակցել է Krasna (Գեղեցիկ, նախկինում՝ Krasna pani (Գեղեցիկ տիկին)) ամսագրին։ Դասավանդում է Միրոսլավ Օնդրիչեկի ֆիլմերի ակադեմիայում (FAMO)։
«Արևելյան Եվրոպայի գրողների այցելություն» միջոցառման շրջանակում 2008 թվականին Հոնգկոնգում եղել է Չեխիայի ներկայացուցիչ։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՕլգա Վալոն 50 տարեկան էր, երբ իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երկար ձմեռը» (Votobia 1998) լույս տեսավ։ Ապա նաև «Սուրբ Հոգու աշտարակները» եռահատոր ժողովածուն։ 2005-2014 թվականներին նա աշխատել է «Labyrint» հրատարակչի հետ, որը հրատարակել է նրա «Երկրորդական նվաճումներ» եռագրություն-վեպը, որը ներառում է «Սկզբում ձին էր», «Պարա՜նը», «Ինչպես ես սպանեցի մորս», ապա նաև «Քամին կուլ տված մարդը» վեպը։
Ստեղծագործությունների հիմնական մասը ճանապարհորդությունների մասին է, որոնց հիման վրա հրապարակել է «Ինչպես չպետք է լինել Նյու-Յորքում» (Olympia հրատարակչություն) և «Բիրման պրոֆեսիոնալ էքսկուրսավարի աչքերով» (IFP հրատարակչություն) աշխատանքները, դերասանական միջավայրի մասին գրել է «Կանանց հանդերձարանների առեղծվածը» (Olympia հրատարակչություն) ստեղծագործությունը։
«Կենդանիների հեքիաթներ» ստեղծագործությունը հրատարակվել է 2015 թվականին Klika հրատարակչությունում։
Ստեղծագործություններ
խմբագրել- Dlouhá zima, poezie, 1997
- Věže Svatého Ducha, trilogie, 1999–2000
- Sekundární zisky: neutíkejte před rakovinou prsu, Gutenberg 2005, ISBN 80-86349-21-7
- Kráčel po nestejně napjatých lanech, 2007, ISBN 978-80-85935-59-2
- Jak jsem zabila maminku, 2008, ISBN 978-80-85935-95-0
- Na počátku byl kůň, 2010, ISBN 978-80-87260-05-0
- Jak nebýt v New Yorku: divná ženská za mořem, 2010, ISBN 978-80-7376-191-2
- Muž, který polykal vítr, 2012, ISBN 978-80-87260-44-9
- Příběhy zvířat, 2015, ISBN 978-80-88088-06-6
Մրցանակներ
խմբագրել- Կրկնօրինակման աշխատանքի համար Ֆրանտիշեկ Ֆիլիպովսկիի մրցանակի շրջանակում Վալոյին շնորհվել է FITES կյանքի նվաճումների մրցանակ, 2011
Գրականություն
խմբագրել- Գրական տապան 2015 թվական, ԱՕԿՍ, Երևան, 2016 թվական, ISBN 978-9939-1-0432-4
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Velký šumavský dům Olgy Walló Արխիվացված 2018-09-11 Wayback Machine – Novinky.cz, 19. 9. 2008
- V Gender Studies se 30. 10. konalo autorské čtení Olgy Walló – 4. 12. 2007
- Olga Walló: Ze všeho se dostanete… časem – ona.iDNES.cz, 27. 9. 2007
- 13. komnata Olgy Walló – možnost on-line přehrání (premiéra 27. 4. 2007)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Վալո» հոդվածին։ |