Օլգա Պոբլետե դե Էսպինոսա

Օլգա Պոբլետե դե Էսպինոսա (իսպ.՝ Olga Poblete de Espinosa, մայիսի 21, 1908(1908-05-21), Տակնա - հուլիսի 17, 1999(1999-07-17), Սանտյագո, Չիլի), չիլիացի հասարակական գործիչ, պատմաբան, մանկավարժ, ֆեմինիստ, Չիլիի համալսարանի պրոֆեսոր[1]։

Օլգա Պոբլետե դե Էսպինոսա
իսպ.՝ Olga Poblete Poblete (Olga Poblete de Espinosa)
Ծնվել էմայիսի 21, 1908(1908-05-21)
ԾննդավայրՏակնա
Մահացել էհուլիսի 17, 1999(1999-07-17) (91 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունհասարակական գործիչ, համալսարանի դասախոս և պատմաբան
ԱշխատավայրՉիլիի համալսարան

«ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1962)։

Կենսագրություն խմբագրել

Եղել է միայնակ մոր աղջիկ։ Մինչև 1929 թվականը Չիլիի մանկավարժական համալսարանում ուսումնասիրել է պատմություն, աշխարհագրություն և ազգային կրթություն։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական կյանքին։

1935 թվականից մասնակցել է Չիլիի ժողովրդավարական շարժմանը, հանդիսացել է Չիլիի կանանց ազատագրական շարժման կազմակերպիչներից մեկը (Էլեն Կաֆարենոյի հետ մեկտեղ)[2][3][4]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ «Օգնություն հեղափոխության մարտիկներին» միջազգային կազմակերպության մասնակից է եղել, իսպանացի փախստականների համար սնունդ և դեղորայք է հասցրել։ Ակտիվորեն աշխատել է Չիլիի ազգային ճակատի հաղթանակի համար (Frente Popular), որն էլ 1938 թվականին ձախակողմյան ուժերից որպես նախագահ իշխանության է բերելՊեդրո Ագիրե Սերդային։

1950 թվականից հանդիսացել է Չիլիի «Խաղաղության կողմնակիցներ» շարժման ակտիվիստներից մեկը՝ նրա հիմնադրման օրվանից։ 1959 թվականին պարգևատրվել է Ժոլիո Կյուրիի անվան ոսկե մեդալով։ 1960 թվականից հանդիսացել է խաղաղության համաշխարհային խորհրդի շարժման նախագահը, 1961 թվականից եղել է Խաղաղության համաշխարհային խորհուրդի քարտուղար, ներկայացնել է Լատինական Ամերիկայի երկրները։

Եղել է 1961 թվականին հրավիրված «Ազգային ինքնիշխանությունը, տնտեսական ազատությունն ու խաղաղությունը» լատինաամերիկյան կոնֆերանսի կազմակերպիչներից, մասնակիցներից մեկն է։

1973 թվականին Չիլիի ռազմական հեղաշրջումից և Ավգուստո Պինոչետի բռնատիրության հաստատումից հետո հետապնդվել է իշխանությունների կողմից, սակայն շարունակել է հասարակական գործունեությունը, կազմակերպել է այսպես կոչված «սննդի զամբյուղ» աշխատողների համար հավաքներ։

Չիլիի մանկավարժության զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել։ Եղել է Մանուել դե Սալասայի անվան փորձարարական լիցեյի հիմնադիրն ու ուսուցիչը, որն առաջին կենտրոնն էր երկրում, որ տրամադրում էր միջնակարգ կրթության ուսման և ստեղծագործության ոլորտում։ Հետագայում Չիլիի համալսարանի փիլիսոփայահումանիտար բաժնում աշխատել է որպես Հեռավոր Արևելքի և Աֆրիկայի պատմության պրոֆեսոր, եղել է Լատինական Ամերիկայի համալսարանի առաջին կին պրոֆեսորը։ 1970 թվականից ֆակուլտետի դեկան։

1968-1970 թվականներից հանդիսացել է մանկավարժական համալսարանի տնօրեն։

Համընդհանուր պատմության, չինական մշակույթի և մի շարք կենսագրական գրքերի հեղինակ է։

Ընտրանի խմբագրել

  • Tres ensayos para historia cultural de China, S., 1955;
  • Historia contemporánea: los últimos 50 años, 1914—1964, S., 1968.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AP via the Meriden Record of May 1, 1962
  2. Pernet, Corinne A. (January 1994). Peace in the World and Democracy at Home: The Chilean Women's Movement in the 1940s, in David Rock (ed.), Latin America in the 1940s: War and Postwar Transitions. Berkeley: University of California Press, 1994, p. 166–188. ISBN 9780520084179.
  3. «Corinne A. Pernet, "El Movimiento Pro Emancipación de la Mujer Chilena en provincia: Mobilización femenina y sus obstaculos, 1935–1942," in Lorena Godoy, Elizabeth Hutchison, Karin Rosemblatt and Soledad Zarate (eds.), Disciplina y desacato: Construcción de identidad en Chile, siglos XIX y XX, Santiago, SUR/CEDEM, 1995, p. 287–329». Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  4. «Corinne A. Pernet, "El MEMCh hizo Historia", Santiago: Fundación Biblioteca y Archivo de la Mujer, 1997». Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել