Օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկություններ
Առաջնային և երկրորդային հատկություններ կամ սուբյեկտիվ և օբյեկտիվ հատկություններ, տերմիններ, որոնք օգտագործվում են տարբերելու համար իրերի հատկությունները (որակները) ըստ օբյեկտիվության հատկանիշի։
Տերմինները մտցրել է Ջոն Լոկը, չնայած այդպիսի տարբերակում նրանից առաջ կատարել են Դեմոկրիտեսը, Գալիլեյը, Դեկարտը, Թոմաս Հոբսը։ Լոկն օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկությունները տարբերակել է հետևյալ կերպ.
- առաջնային կամ օբյեկտիվ հատկություններից են շարժումը, անթափանցությունը, խտությունը, մասնիկների շղթայակցումը, ֆիգուրը, ծավալը և այլն
- երկրորդային կամ սուբյեկտիվ հատկություններից են գույնը, հոտը, համը, ձայնը։
Այն բոլոր հատկությունները, որոնք բացատրության չէին ենթարկվում մեխանիկայի տեսակետից, Լոքը հայտարարում էր երկրորդային հատկություններ, որոնք որոշվում են միայն սուբյեկտի կազմակերպումով, կառուցվածքով և վիճակով։ Սուբյեկտիվ հատկությունների առանձնացումը հիմնվում էր և՛ հատկությունների օբյեկտիվ գոյության ու գիտակցության մեջ նրանց արտացոլման ձևերի շփոթման վրա, ինչպես և կապված էր իրերի հատկությունների արտացոլման մեջ մտածողության հատուկ դերի չըմբռնման հետ։ Սուբյեկտիվ իդեալիստներ Ջորջ Բերկլին, Դևիդ Հյումը և ուրիշներ, օգտագործելով մետաֆիզիկական մատերիալիզմի անհետևողականությունը, առաջնային հատկությունները նույնպես դասում էին սուբյեկտիվ կարգի հատկությունների թվին։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է իրերի հատկությունների բաժանումը օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսակների։
Գրականություն
խմբագրելՓիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ.։