Քրիս Կոլորադո (անգլ.՝ Chris Colorado), 26 էպիզոդից կազմված ֆրանսիական հեռուստատեսային անիմացիոն սերիալ, ստեղծել են Թիբո Շատելը, Ֆրանկ Բեղթղանը և Ժակլին Մոնսեյնեն, երաժշտության հեղինակը Ֆաբրիկ Աբուլկյեղն է։ Այն առաջին անգամ Ֆրանսիայում հեռարձակվել է 2000 թվականի դեկտեմբերի 18-ին Canal+ հեռուստաալիքով, ավելի ուշ՝ FR3-ով[1], հաճախակի ցուցադրվել է Mangas ալիքով։

Քրիս Կոլորադո
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրէքշն սերիալ և հետապոկալիպտիկ հեռուստասերիալ
Երկիր Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
Տևողություն26 րոպե

Յուրաքանչյուր էպիզոդի տևողությունը մոտ 26 րոպե է։ DVD տարբերակները գրեթե անհնար է գտնել, քանի որ շատ սակավաթիվ են թողարկվել։ Մեկ DVD-ը ներառում է Ֆրանսիայում հեռարձակված առաջին չորս էպիզոդները։

Համաշխարհային ցուցադրություն խմբագրել

2001 թվականին Միացյալ Թագավորությունում մուլտսերիալը հեռարձակվեց Toonami ալիքով։ Այն ցուցադրվել է նաև ABC iView հեռուստաալիքով Ավստրալիայում, Club RTL-ով՝ Բելգիայում, VRAK.TV-ով՝ Քվեբեկում, ProSieben և Kabel 1-ով՝ Գերմանիայում[2], Cartoon Network-ով՝ Լեհաստանում, Հունգարիայում և Ռումինիայում, A1 TV-ով՝ Մակեդոնիայում, Happy TV-ով Սերբիայում և Հ1-ով՝ Հայաստանում։

Հիմնական կերպարներ խմբագրել

Քրիս Կոլորադո խմբագրել

Գլխավոր հերոսն է, Աշխարհի Դաշնության լավագույն զինվորներից և փորձառու օդաչուներից մեկն է։ Նա նաև մարտարվեստի վարպետ է և ունի օրենսդրության ու գիտության դոկտորի կոչում։ Բարձրակարգ զինվորների գաղտնի խմբից հետո հարկադրված է լինում թողնել բանակը, որոնք վախենում են, որ Քրիսը կարող է անցնել Թանատոսի կողմը և երևան հանել Աշխարհի Դաշնության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը, որն ուներ նրա հայրը։ Նա ապրում է պապի՝ Սամուել Կոլորադոյի տանը, որը տեղակայված էր Մեծ կանյոնի հատակին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել