Քրիս Բերնարդ
Քրիս Բերնարդ (ռուս.՝ Christiaan Johan Barnard, հուլիսի 15, 1939[1], Մբոմբելա, ՀԱՀ - դեկտեմբերի 28, 2015[1], Պրետորիա, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող և սցենարիստ։ Գրել է աֆրիկաանս լեզվով։
Քրիս Բերնարդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1939[1] |
Ծննդավայր | Մբոմբելա, ՀԱՀ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2015[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Պրետորիա, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Պրետորիայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող և դրամատուրգ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Պրետորիայի համալսարանը։ Պատկանել է 60-ականների սերնդին։ 1967 թվականից համագործակցել է հայտնի` Huisgenoot լրագրի հետ և այնտեղ սյունակ է վարել։
Երկրորդ կինը (1978 թվականից) եղել է դերասանուհի և կինոռեժիսոր Կատինկա Հեյնսը։ Վերջինս նկարահանել է մի քանի կինոնկարներ` ըստ ամուսնու վեպերի և սցենարների։
Ստեղծագործություններ
խմբագրելԱրձակներ
խմբագրել- Bekende onrus, վեպ (1961 թվական, Նորությունների կենտրոնական գործակալության գրական մրցանակ)
- Die houtbeeld, վիպակ (1961 թվական)
- Man in die middel, վեպ (1963 թվական)
- Dwaal, վիպակ (1964 թվական)
- Die swanesang van majoor Sommer, վիպակ (1965 թվական)
- Duiwel-in-die-bos, պատմվածքներ (1968 թվական, Նորությունների կենտրոնական գործակալության գրական մրցանակ)
- Mahala, վեպ (1971, Հոֆմեյրի մրցանակ, հոլ. թարգմ.` 1973, անգլ. թարգմ.` 1976, գերմ. թարգմ.` 1984)
- Chriskras, պատմվածքներ (1972 թվական)
- Chriskras: 'n tweede keur, պատմվածքներ (1976 թվական)
- So onder deur die maan: Chriskras 3, պատմվածքներ (1985 թվական)
- Klopdisselboom — die beste van Chriskras, պատմվածքներ (1988 թվական)
- Moerland, վեպ (1992 թվական, Հոֆմեյրի մրցանակ, Նորությունների կենտրոնական գործակալության գրական մրցանակ)
- Boendoe, վեպ (1999 թվական)
- Oulap se blou, պատմվաքծներ (2008 թվական)
- Pa, maak vir my 'n vlieër, Pa (1964 թվական)
- 'n Stasie in die niet (1970 թվական)
- Die rebellie van Lafras Verwey (1971 թվական, Հարավաֆրիկյան հեռարձակողների ընկերության մրցանակ)
- Iemand om voor nag te sê (1975 թվական)
- Op die pad na Acapulco (1975 թվական)
- 'n Man met vakansie (1977 թվական)
- Taraboemdery (1977 թվական)
Ճանաչում
խմբագրել- ՀԱՀ գիտութունների և արվեստների ակադեմիայի մրցանակ` արձակի և դրամատուրգիայի համար, այլ մրցանակներ։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն, մատենագրություն Արխիվացված 2016-08-25 Wayback Machine (անգլ.)