Քրիստոֆ Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստոֆ Գալֆայան (ֆր.՝ Christophe Kalfayan, մայիսի 26, 1969, Ալբերվիլ), հայկական ծագմամբ ֆրանսիացի նախկին լողորդ։
Քրիստոֆ Գալֆայան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Christophe Kalfayan |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 26, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ալբերվիլ |
Կենսագրություն
խմբագրելԻր ամենամեծ մարզական հաջողությունը Քրիստոֆ Գալֆայանը գրանցել է 1993 (Շեֆիլդ) և 1995 (Վիեննա) թվականների Եվրոպայի առաջնություններում, որտեղ 50 մ ազատ լողաոճի մրցումներում նվաճել է արծաթե մեդալներ։ Երկու անգամ էլ նա զիջել է ռուսաստանցի Ալեքսանդր Պոպովին։ 1989 (Բոնն, ազատ ոճ) և 1991 (Աթենք, համալիր լող) թվականների Եվրոպայի առաջնություններում նա ևս մեկական արծաթե մեդալ է նվաճել 4×100 մ փոխանցումալողում։
1991 թվականին Աթենքում կայացած Միջերկրածովյան խաղերում Քրիստոֆ Գալֆայանը հաղթել է 100 մետր ազատ լողաոճի մրցումներում։ 1993 թվականին Լանգեդոկ-Ռուսիլյոն տարածաշրջանի Նարբոն քաղաքում կայացած Միջերկրածովյան խաղերում նա կրկնել է այդ հաջողությունը՝ ոսկե մեդալ նվաճելով 50 մետր լողատարածությունում։
Քրիստոֆ Գալֆայանը մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի, վերջին անգամ՝ 1996 թվականին՝ Ատլանտայում։ 1988 թվականին Սեուլում և 1992 թվականին Բարսելոնում Ֆրանսիայի հավաքականի կազմում 4×100 մ ազատ ոճի փոխանցումալողի մրցումներում նա զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1992 թվականին 50 մ լողատարածությունում նա միևնույն՝ 22,50 վայրկյան ժամանակով չորրորդ տեղն է բաժանել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Պիտեր Ուիլյամսի հետ՝ չնչին տարբերությամբ զիջելով բրոնզե մեդալակրին[1]։
Քրիստոֆ Գալֆայանը, ինչպես և 1992 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 1993 թվականի չեմպիոն Ֆրանկ Էսպոզիտոն, մարզվել է CN Antibes լողի ակումբում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Քրիստոֆ Գալֆայանը Արխիվացված 2009-06-19 Wayback Machine Sports-Reference.com-ի տվյալների բազայում (անգլերեն)
- Քրիստոֆ Գալֆայանը swimrankings.net-ի տվյալների բազայում (անգլերեն)