Քրիստոֆ Բլոխեր

շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի դաշնային խորհրդի նախկին անդամ

Քրիստոֆ Բլոխեր (գերմ.՝ Christoph Blocher, հոկտեմբերի 11, 1940(1940-10-11)[2], Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ, միլիարդատեր, որը իր ունեցվածքը քիմիական արդյունաբերությունից է կուտակել (EMS-CHEMIE AG ֆիրման, ուր Բլոխերը եկել էր 60-ական թվականների վերջին և որը նա ավերակներից հանել է), 2004-2007 թվականներին Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի նախարար։ Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 11-ին Մայլան քաղաքում (Ցյուրիխ կանտոն)՝ պաստորի ընտանիքում։

Քրիստոֆ Բլոխեր
 
Կուսակցություն՝ Շվեյցարական ազգային կուսակցություն
Կրթություն՝ Ցյուրիխի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 11, 1940(1940-10-11)[2] (83 տարեկան)
Ծննդավայր Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա
Ամուսին Սիլվիա Բլոխեր
Զավակներ Մագդալենա Մարտուլլո-Բլոխեր[3], Ռախել Բլոխեր[4] և Մարկուս Բլոխեր
 
Կայք՝ blocher.ch

Կրթություն խմբագրել

1956 թվականին Ուվիզեն քաղաքում հատուկ դասընթացների ավարտից հետո երկու տարի գյուղատնտեսական արտադրության դասընթացների է մասնակցել։ Գյուղատնտեսություն է սովորել Վյուլֆլինգեն քաղաքի  համալսարանում, բայց հետո վերապրոֆիլավորվել է իրավունքի և սովորել իրավագիտություն Փարիզի, Մոնպելյեի և Ցյուրիխի համալսարաններում։ 1969 թվականին՝ դիպլոմի պաշտպանություն, 2 տարի անց՝ Շվեյցարիայի գյուղատնտեսության ոլորտում սեփականության երաշխիք թեմայով ատենախոսության պաշտպանություն։ 1971 թվականին իրավաբանական գիտությունների դոկտոր։ Մի քանի տարի աշխատել է մի շարք ընկերություններում որպես իրավաբանական խորհրդական։

Քաղաքական կարիերա խմբագրել

Քրիստոֆ Բլոխերը քաղաքականության նկատմամբ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել դեռևս ուսանողական տարիներին։ Ցյուրիխի համալսարանում եղել է Շտուդենտենրինգ կազմակերպության հիմնադիրներից մեկը, Այնուհետև՝ համալսարանի մեծ ուսանողական խորհրդի անդամ։ Հետագայում Բլոխերը մտնում է Շվեյցարիայի ժողովրդական կուսակցություն, որը ստեղծվել է 1971 թվականին՝ գյուղացիների, բյուրգերների և  արհեստավորների կուսակցության ու Շվեյցարիայի դեմոկրատական կուսակցության միաձուլման միջոցով։ Հետագայում Բլոխերը եղել է Մայլեն քաղաքի համայնքային խորհրդի անդամ (1974-1978 թվականներին), Ցյուրիխի կանտոնային խորհրդի պատգամավոր (1975-1980 թվականներին)։ 1977 թվականին ընտրվել է Ցյուրիխի կանտոնի Շվեյցարական ժողովրդական կուսակցության նախագահ, 1979 թվականին դարձել է Ազգային խորհրդի պատգամավոր։ 2003 թվականին դարձել է Դաշնային խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել