Քրիստոս Փրկիչ տաճար (Օսլո)
Քրիստոս Փրկիչ տաճար (նորվ.՝ Vår Frelsers ortodokse kirke), Ռուս Ուղղափառ եկեղեցու թեմի մեջ մտնող Նորվեգական ուղղափառ եկեղեցի է, որը կառուցվել է Օսլոյի կենտրոնական հատվածում գտնվող պատմական-հուշարձան գերեզմանատան տարածքում և օծվել է ի պատիվ Քրիստոսի Հարության և Սուրբ Կայսրուհի Օլգայի։ Տյառնընդառաջ - 11 (24) Հուլիս (Սուրբ Կայսրուհի Օլգա)
Քրիստոս Փրկիչ տաճար նորվ.՝ Vår Frelsers ortodokse kirke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Դավանանք | ուղղափառություն |
Օծման թվական | 2004 |
Հիմնական ամսաթվերը | 1864 |
Անվանված | Հիսուս |
Ճարտարապետական ոճ | Բազիլիկ |
Հիմնադրված | 1864 |
Christ the Saviour Orthodox church in Oslo Վիքիպահեստում | |
ortodoks.no(նորվ.) և ortodoks.no/russisk(ռուս.) |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՓրկիչ տաճարը կառուցվել է 1864 թվականին Օսլոյի կենտրոնական հատվածում գտնվող պատմական-հուշարձան գերեզմանատան տարածքում և օգտագործվում է Նորվեգիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու կողմից, որպես գերեզմանատուն մինչև 1952 թվականին, երբ փակվեց այն։
Խորանի մոտ գտնվող Քրիստոսի հարության որմնանկարը կատարվել է նորվերգացի հայտնի նկարիչ Պեռ Վիգելանտի կողմից։
2003 թվականին եկեղեցին հանձնվեց Հարություն-Օլգինսկ ծխարանին Ռուս ուղղափառ եկեղեցու գալու կապակցությամբ։ 2004 թվականի հունիսի 13-ին այն օծվում է Միտրոպոլիտ Սմոլենսկի (Արտաքին եկեղեցական կապերի վարչություն) և Կիրիլի (Կալինինգրադ) կողմից։ Օծմանը ներկա էին Օսլոյի լյութերական ճյուղի եպիսկոպոս Գունար Ստոլսետտան, Ռուսաստանի դեսպանը նորվեգիայում՝ Ալեքսանդր Պանովը, Գերմանիայի դեսպան Խորստ Վինկելմանն և այլ պաշտոնական անձինք[1][2]։ 2003 թվականին տաճարի հոգևոր առաջնորդը դառնում է իգումեն Կլիմենտը (Խուխտամյակի)։
2008-2010 թվականների ընթացքում վրացի հայտնի սրբապատկերներ նկարող Գուրգեն Չուխուայի կողմից նկարվեցին սրբապատկերներ տաճարի ձախ միջանցքի համար[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստոս Փրկիչ տաճար (Օսլո) կատեգորիայում։ |