Քրիստիոնաս Դոնելայտիս (լիտ.՝ Kristijonas Donelaitis 1 հունվարի, 1714, Լազդինելեն (գերմ.՝ Lasdinehlen, լիտ.՝ Lazdineliai, Лаздинеляй) - 18 փետրվարի, 1780, Թոլմինգեն), լիտվացի բանաստեղծ, լիտվական գրականության հիմնադիրը[4]։ Ստեղծագործությունները կենդանության օրոք տարածվել են ձեռագրերով։ Պահպանվել են 1824 թվականին հրատարակված 6 առակ և «Տարվա եղանակները» պոեմը, որը հրատարակվել է 1818 թվականին։ Առակներում մերկացրել է իշխանավորների անօրինականությունները, «Տարվա եղանակները» պոեմում ռեալիստորեն պատկերել է XVIII դարի կեսերի ճորտատիրական գյուղի կենցաղը, սոցիալական հակասություններն ու գյուղացիության դժգոհությունը գերմաներեն կալվածատերերի կամայականություններից։ Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ 1964 թվականին նշվել է Դոնելայտիսի ծննդյան 250 ամյակը։

Քրիստիոնաս Դոնելայտիս
Kristijonas Donelaitis
Ծնվել էհունվարի 1, 1714(1714-01-01)[1][2][3]
ԾննդավայրLasdinehlen, Պրուսիայի թագավորություն
Վախճանվել էփետրվարի 18, 1780(1780-02-18)[1][2][3] (66 տարեկան)
Վախճանի վայրՉիստիե Պրուդի, Պրուսիայի թագավորություն
ԳերեզմանPagėgiai
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՔյոնիգսբերգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՏարվա եղանակները
 Kristijonas Donelaitis Վիքիպահեստում
Լիտվական քաղաք Պագեգայում գտնվող հուշարձան-գերեզմանաքար
«Տարվա եղանակներ»-ը պոեմի բնօրինակի նկար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Корсакас К. Донелайтис Кристионас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 439.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիոնաս Դոնելայտիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 436