Քրիստինա Վիկտորիա Գրիմի (անգլ.՝ Christina Victoria Grimmie, մարտի 12, 1994(1994-03-12), Մարլթոն, Նյու Ջերսի, Evesham Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - հունիսի 10, 2016(2016-06-10)[1], Orlando Regional Medical Center, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դաշնակահարուհի, ով ճանաչում է ձեռք բերել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում հայտնի երգերի իր քավեր տարբերակները տեղադրելով։

Քրիստինա Գրիմի
Christina Grimmie 2014.jpg
Գրիմին 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChristina Grimmie
Ի ծնե անունՔրիստինա Վիկտորիա  Գրիմի
Ծնվել էմարտի 12, 1994(1994-03-12)
Մարլթոն, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհունիսի 10, 2016(2016-06-10)[1] (22 տարեկան)
Օռլանդո, Ֆլորիդա
ԺանրերR&B, սոուլ, փոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ,  դաշնակահարուհի
ԳործիքներՎոկալ, դաշնամուր, կիթառ, հարվածային  գործիքներ
Գործունեություն2009-2016
ԼեյբլCreative Artists Agency, Island Records
ԿրթությունCherokee High School?
ԿապվածԱդամ Լևին, Սելենա Գոմես, Դավ Քամերոն, Before You Exit
Կայքchristinagrimmieofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
Christina Grimmie Վիքիպահեստում

2011 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը, որը կրում է «Find Me» անվանումը[4]։ 2013 թվականի օգոստոսին վաճառքի դուրս եկավ Գրիմիի «With Love» կոչվող առաջին ստուդիական ալբոմը, որը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 101-րդ հորիզոնականը[5]։ 2014 թվականին մասնակցեց ամերիկյան «The Voice» նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվեց Ադամ Լևինի թիմում և եզրափակչում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[6]։

ՄահԽմբագրել

2016 թվականի հունիսի 10-ին Գրիմիի վրա ատրճանակով երեք անգամ կրակել են, երբ նա Օռլանդո քաղաքի Plaza Live համերգասրահում ունեցած համերգից հետո երկրպագուներին ինքնագրեր էր բաժանում։ Անհայտ մարդասպանը այնուհետև ինքն իր վրա կրակելով ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ Գրիմիի եղբայրը փորձել է բռնել նրան։ Գրիմիին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն հաջորդ օրը՝ հունիսի 11-ին հայտարարվեց նրա մահվան մասին[7][8]։ Այնուհետև ոստիկանությունը պարզեց նաև մարդասպանի ինքնությունը, ով 27-ամյա Քևին Ջեյմս Լոյբլն էր[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել