Քրիստիան Քեյն

ամերիկացի դերասան, երաժիշտ

Քրիստիան Քեյն (անգլ.՝ Christian Kane, հունիսի 27, 1972(1972-06-27)[1], Դալաս), ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Ազդեցությունը», «Հրեշտակ» հեռուստասերիալներում և «Նորապսակները» ու «Օգտագործված առյուծները» ֆիլմերում կատարած դերերով։

Քրիստիան Քեյն
Ծնվել էհունիսի 27, 1974 (42 տարեկան)
ԾննդավայրԴալաս, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1997 - մեր օրերը
ԺանրերՔանթրի
christiankane.com
Քրիստիան Քեյն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Քեյնը ծնվել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Նրա իրական անունը Քրիստոֆեր Մայքլ Շորթ' է։ Նրա նախնիների մեջ կան չերոկի հնդկացիներ[2]։ Երբ Քրիստիանը ութերորդ դասարանցի էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Օկլահոմա նահանգի Նորման քաղաք։ Տեխասում և Օկլահոմայում Քեյնը ամերիկյան ֆուտբոլի թիմի անդամ էր[3]։ Քրիստիանը ընդունվում է արվեստի պատմության ֆակուլտետ, բայց որոշում է, որ ցանկանում է դառնալ դերասան և մեկնում է Լոս Անջելես[4]։

Քրիտիան Քեյնը ունի երկրպագուհիների մի ամբողջ բանակ, ովքեր իրենց անվանում են քեյնականներ։

Կարիերա խմբագրել

Կինո խմբագրել

Իր առաջին դերը Քեյնը ստացել է 1997 թվականին «Լոս Անջելեսի փառքը» հեուստասերիալում, որտեղ կատարել է Կանզասի քանթրի-երգչի դեր։ 1999 թվականին նա ստացել է փաստաբան Լինդսի ՄակԴոնալդի դերը «Հրեշտակ» սերիալում և Ջեք Չեյզի դերը «Տան հարևանությամբ» հեռուստասերիալում։ Ավելի ուշ նա դերեր է խաղացել «Նորապսակները» ու «Օգտագործված առյուծները» ֆիլմերում[5]։ 2007 թվականին նկարահանվել է Քեյրրի Անդերվուդի «So Small» երգի տեսահոլովակում։ 2009 թվանկանին Քրիստիանը հայտնվել է «Թաքստոց» հոգեբանական թրիլերում։ 2010 թվականին նկարահանվել է «Դպրոցական տարիներից» ռոմանտիկ դրամայում[6][7]։ 2008 - 2012 թվականներին նկարահանվել է «Ազդեցությունը» հեռուստասերիալում[8]։ Ներկայումս նա նկարահանվում է «Գրադարանավարները» հեռուստասերիալում։

Երաժշտություն խմբագրել

1998 թվականին Քրիստիան Քեյնը և Սթիվ Կարլսոնը ստեղծեցին ռոք - խումբ «Քեյն» անունով։ Խումբը, ճանապարհորդելով ԱՄՆ - ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, ինքնուրույն ձայնագրել է երկու ալբոմ։ Առաջին ալբոմը՝ «Քեյն» - ը լույս է տեսել 2000 թվականին, իսկ երկրորդը՝ «Live in London» - ը, 2004 թվականին[9]։ 2010 թվականին նրանք թողարկեցին երրորդ՝ «The House Rules» ալբոմը, որը Billboard - ում գրավել է 54 - րդ տեղը[10]։ Խմբի փլուզումից հետո Քրիստիանը նոր երգեր չգրեց, սակայն մինչ այժմ կատարում է հին երգերը։

Ֆիլմագրության խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeneaStar
  2. http://www.eonline.com/news
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. http://www.digitaljournal.com/article/295118
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  6. http://www.imdb.com/title/tt1072438/
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.