Քրիստիան Նուշի

ալբանացի ֆուտբոլիստ

Քրիստիան Նուշի (ալբ․՝ Kristian Nushi, հուլիսի 21, 1982(1982-07-21)[1][2][3][…], Klina, Peja District, Կոսովո), ֆուտբոլիստ Կոսովոյից։

Քրիստիան Նուշի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Կլինա, Հարավսլավիա
Հասակ 175 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տուգեն
Պատանեկան կարիերա
1993-1999 Պրիշտինա
1999-2003 Շվեյցարիա Շպից
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Շվեյցարիա Վիլ 99 (18)
2007-2009 Շվեյցարիա Արաու 59 (4)
2009-2014 Շվեյցարիա Սանկտ Գալեն 143 (13)
2014-2015 Շվեյցարիա Վինթերթուր 15 (1)
2016 Շվեյցարիա Տուգեն 9 (0)
2016-այժմ Շվեյցարիա Տուգեն 35 (16)
Ազգային հավաքական
2007-այժմ Կոսովո Կոսովո 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Քրիստիան Նուշին ծնվել է 1982 թվականի հուլիսի 21-ին Կոսովոյի Կլինա քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում՝ խաղալով «Պրիշտինա» ակումբում։ 1999 թվականին՝ 17 տարեկան հասակում, Քրիստիան Նուշին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Շպից» թիմի կազմում՝ մասնակցելով Բեռն կանտոնի առաջնություններին։ 2002/03 մրցաշրջանում Նուշին տեղափոխվել է շվեյցարական Սուպերլիգայի «Վիլ» ակումբ։ Շվեյցարական գլխավոր լիգայում Նուշին առաջին անգամ խաղացել է 2002 թվականի դեկտեմբերի 1-ին. նա մասնակցել է «Տուն» ակումբի հետ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 80-րդ րոպեին[4]։ Սուպերլիգայում իր առաջին գոլը Քրիստիան Նուշին խփել է 2004 թվականի փետրվարի 22-ին՝ ամրապնդելով «Վիլի» առավելությունը «Կսամակսի» նկատմամբ[5]։ 2004 թվականի ապրիլի 12-ին «Վիլը» դարձել է 2003/2004 մրցաշրջանի Շվեյցարիայի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Գրասհոփեր» ակումբին։ Նուշին խաղացել է ակումբի համար այդ պատմական հանդիպման բոլոր 90 րոպեներին[6]։ Սակայն 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Վիլը» լքել է Սուպերլիգան, և հաջորդ երեք տարիները Նուշին խաղացել է Չելենջ լիգայում։ 2007 թվականի ամռանը Քրիստիան Նուշին վերադարձել է Սուպերլիգա՝ տեղափոխվելով «Արաու» ակումբ։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է 2 տարի, ինչից հետո սկսել է խաղալ «Սանկտ Գալեն» ակումբի կազմում։ 2014 թվականին Քրիստիան Նուշին տեղափոխվել է «Վինթերթուր» ակումբ, իսկ 2016 թվականին՝ «Տուգեն» ակումբ։

Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Նուշին առաջին անգամ խաղացել է 2007 թվականի հունիսի 15-ին՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, ոչ տեղի է ունեցել Անկարայում։ Նուշիի՝ տուգանայինից խփած գոլը միակն է եղել այդ հանդիպման ժանանակ և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Հավաքականում խմբագրել

Քրիստիան Նուշիի՝ Կոսովոյի հավաքականի կազմում անցկացրած խաղերն ու գոլերը
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 15 հունիսի, 2007 Անկարա   Սաուդյան Արաբիա 1:0 1 ընկերական խաղ
2 5 մարտի, 2014 Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա   Հայիթի 0:0 Ընկերական խաղ
3 21 մայիսի, 2014 Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա Թուրքիա 1:6 Ընկերական խաղ
4 25 մայիսի, 2014 Ստադ դե Ժենև, Ժնև   Սենեգալ 1:3 Ընկերական խաղ
5 7 սեպտեմբերի, 2014 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա   Օման 1:0 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 5 խաղ / 1 գոլ (national-football-teams.com և eu-football.info)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «FC Thun 3:0 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
  5. «Neuchâtel Xamax 0:2 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
  6. «Grasshopper Club 2:3 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել