Քրիստիան Անտիդորմի

դերասան

Քրիստիան Անտիդորմի (անգլ.՝ Christian Antidormi, մայիսի 20, 1992(1992-05-20), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։ Առավել հայտնի է «Երբ ղողանջում է զանգակը», «Ճանապարհ դեպի տուն» և ամերիկյան «Սպարտակ։ Անիծյալների կռիվը» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Քրիստիան Անտիդորմի
Ծննդյան թիվ՝մայիսի 20, 1992(1992-05-20) (32 տարեկան)
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 3274340

Ծնվել և մեծացել է Սիդնեյի հարավային արվարձանում։ Նա 14 տարի խաղացել է ֆուտբոլ (ֆուտբոլ) և ակտիվորեն մասնակցել կարատեի, լողի և թենիսի պարապմունքների։ Դրամատիկական արվեստի և հիփ հոփ պարի նկատմամբ իր սերը բացահայտել է 15 տարեկանում։ Հիփ հոփի նկատմամբ նրա հետաքրքրությունը և տաղանդը հանգեցրին նրան, որ նա սկսեց նկարահանվել բեմական ներկայացումներում և երաժշտական տեսահոլովակներում, նաև սկսեց մասնակցել մրցույթների, հատկանշական է եղել Քեյսի Դևիսի «I Like it Loud» երաժշտական տեսահոլովակում նկարահանվելը և ավստրալիական ազգային պարային Peter Oxford-Showcase մրցույթում սոլո դերով ելույթը։

Արվեստի հանդեպ Անտիդորմիի կիրքը ստիպել է նրան զբաղվել երգեցողությամբ, ինչպես նաև դառնալ կես դրույքով հիփ-հոփ ուսուցիչ Սիդնեյի իր նախկին պարային դպրոց All Starz Performing Arts Studio-ում։ Անտիդորմին գնացել է կինոյի և հեռուստատեսության ուղիով և մասնակցել դերասանական բազմաթիվ դասընթացների Ավստրալիայի առաջատար դերասանական դպրոցների TAFTA-ում (Ավստրալիական կինոյի և հեռուստատեսության ակադեմիա) և Ավստրալիայի երիտասարդական թատրոնում։

Կարիերա

խմբագրել

Դերասանական դեբյուտը կատարել է 2008 թվականին Ավստրալիական հեռուստատեսության AFI մրցանակի արժանացած «Կեղծ վկայություն» մինի սերիալում[1], պրոդյուսերավորումը կատարել է Screentime Australia-ն ավստրալիական բաժանորդագրություն ունեցող UK.TV հեռուստաալիքի համար և հեռարձակվել է ողջ աշխարհով։

2009 թվականին Անտիդորմին ստացել է իր բեկումնային դերը հեռուստատեսությունում՝ նկարահանվելով Disney Channel-ի տեղական արտադրության կարճամետրաժ կատակերգական «Ինչպես է ղողանջում զանգակը» հեռուստասերիալում։ Անտիդորմին նկարահանվել է 3-րդ և 4-րդ սերիաներում, որոնք հեռարձակվել են Foxtel/Austar հեռուստաալիքով 2010/2011 թվականներին։

Հայտնվել է երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Ես լրտես եմ»[2] և «Դրախտ»[3], նաև դերակատարում է ունեցել որպես հյուր դերասան Seven Networks-ի «Տանը և հեռվում» օճառային օպերայում՝ Ջեյդեն Փոսի դերով։

2012 թվականի հուլիսին Անտիդորմին խաղացել է Տիբերիուսի՝ Մարկուս Կրասոսի որդու դերը ամերիկյան պատմական մարտական «Սպարտակ։ անիծյալների պատերազմը» հեռուստասերիալի չորրորդ և եզրափակիչ եթերաշրջանում։

Նա լուսանկարվել է «Լոգարանում» վերնագրով փոքրիկ սեղանի գովազդի համար (լուսանկարել և ղեկավարել է «Սպարտակի» տնօրեն Թի Ջեյ Սքոթը)։ Այս սեղանի վաճառքի ողջ հասույթը տրամադրվում է 2013 թվականի Կրծքագեղձի քաղցկեղի հիմնադրամին։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Վերնագիր Դեր
2008 Կեղծ վկայություն Փողոցի տղա
2009-2011 Երբ զանգը ղողանջի 3 Վինս
2010 Քայլ առ քայլ Առաջնորդ
Երբ զանգը ղողանջի Վինս
2011 Ես լրտես եմ Քրիս
2012 Դրախտ Լեո
Տուն և այլուր Ջայդեն Փոստ
Սպարտակ։ Անիծվածների կռիվ Տիբերիուս Կրասոս
2014–ներկա Ամառային ճամբար Քևին
2015 Սթրայքի վերադարձը։ Ժառանգություն Ֆին
2020–ներկա Ռոզուել, Նյու Մեքսիկո Ֆորեսթ Լոնգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Diplomat (TV Movie 2009) - IMDb».
  2. «Home». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  3. «Pride 'Short Film'».

Արտաքին հղումներ

խմբագրել

Քրիստիան Անտիդորմի Internet Movie Database կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Անտիդորմի» հոդվածին։