Քրիստիանա Դիմիտերե (լատիշ․՝ Kristiana Dimitere, մայիսի 11, 1965(1965-05-11), Ռիգա, Լատվիա), լատվիացի նկարիչ։

Քրիստիանա Դիմիտերե
լատիշ․՝ Kristiana Dimitere
Ծնվել էմայիսի 11, 1965(1965-05-11) (59 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրԱրթուր Դիմիտերս
ՄայրՎիյա Արտմանե

Կենսագրություն

խմբագրել

Քրիստիանա Դիմիտերեն ծնվել է 1965 թվականի մայիսի 11-ին դերասաններ Արթուր Դիմիտերսի (1915-1986) և Վիյա Արտմանեի (1929-2008) ընտանիքում։ Կյանքի ավարտին Վիյա Արտմանեն խոստովանել է, որ իրականում Քրիստիանայի հայրը դերասան Եվգենի Մատվեևն է[1]։ Այդ մասին հայտնել է նաև Քրիստիանայի եղբայրը՝ Կասպար Դիմիտերսը[2]։

Քրիստիանա Դիմիտերեն ավարտել է Ռիգայի կիրառական արվեստի ուսումնարանի դեկորատիվ քանդակագործության բաժինը (1985)։

1991 թվականից մասնակցել է արվեստի ցուցահանդեսների։ Եղել է Լատվիայի հեռուստատեսության, Լատվիայի տիկնիկային թատրոնի և «Սկատուվե» անկախ թատրոնի որոշ բեմադրությունների բեմանկարիչ և հագուստի նկարիչ, «Գիսաստղ» (Հյուսիսային երկրների կինոյի փառատոնի մրցանակ, 1998) և «Ջրային ոգի» (2001) նկարած ֆիլմերի նկարիչ-անիմատոր։

Ստեղծագործություն

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լատվիայում, Շվեդիայում և Նորվեգիայում։ Ամենահայտնի գործերն են (գեղանկարչություն, գրաֆիկա և դեկորատիվ քանդակներ)՝ «Համլետ» (1998), «Գայլ» (1999), «Ցեց» (2001), «Բալերինա» (1991), «Դահուկորդուհի» (1995), «Կապկի մումիա» (1997)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Kristiana Dimitere: glezniecība, tēlniecība, zīmējums. — R., 2003 (կատալոգ)

Արտաքին հղումներ

խմբագրել