«Սկատուվե» (լատիշ․՝ Skatuve, բառացի թարգմանությամբ` «բեմ»), պրոֆեսիոնալ անկախ լատվիական թատրոն, հիմնադրվել է 1991 թվականին։ Գտնվում է Ռիգայում, Մասկավես փողոցում, 108/110 շենքում, նախկին «Դայնա» կինոթատրոնի տարածքում։

Սկատուվե
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Լատվիա
Գտնվելու վայրըՌիգա
Հիմնադրման ամսաթիվ1991

Պատմություն խմբագրել

«Սկատուվե» թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ռեժիսոր և թատրոնի դասախոս Աննա Էյժեևտինյայի կողմից։ Թատրոնը չունի մշտական թատերախումբ և յուրաքանչյուր ներկայացման համար հավաքվում են դերասաններ այլ թատրոններից, ինչպես նաև` Ա. Էյժվերտինայի կուրսի ուսանողներից։ Թատրոնն ինքնաֆինանսավորվող է և պետությունից ու քաղաքային իշխանություններից ֆինանսավորում չի ստանում։ Թատրոնի խաղացանկը կազմում են լատվիական բեմերի համար անսովոր պիեսներ։ Ամեն տարի թատրոնը հարթակ է տրամադրում Լատվիայի մշակույթի ակադեմիայի ուսանողների և սեփական թատրոնի աշխատանքների համար։ Իրենց առաջին ներկայացումներն են այստեղ բեմադրել ռեժիսորներ Ջ. Ջ. Ջիլինջերը, Զ. Կրեյցբերգան, Ի. Լուսիսը, Ռ. Վայվարսը։ Թատրոնի հետ համագործակցել են հայտնի լատվիացի բեմանկարիչներ ու հագուստի նկարիչներ Ա Բրեժեն, Կ. Դիմիտերեն, Ա. Խեյնրիկոսեն, Մ. Կալսերիսը, Դ. Կրումինշը, Ի, Նովիկսը և Օ. Տիլբերգսը, կոմպոզիտորներ Կ. Դիմիտերսը, Ա. Ձենիտիսը, Գ. Շմիտեն, Մ, Տուրինիշը, Ի. Զեմզարիսը, Վ. Զիլվերիսը, խորեգրոֆներ Ա. Էկիսը և Տ. Էկեն, ռեժիսորներ և թատրոնի դասախոսներ Ա. Մատիսան և Ա. Լինինշը։ Թատրոնը պարբերաբար մասնակցել է միջազգային թատերական փառատոնների[1]։

Ընտրված ներկայացումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Latvijas Enciklopēdija. Rīga. SIA «Valērija Belokoņa izdevniecība». — 2007. g. ISBN 9984-9482-0-X. Статья «Skatuve»
  2. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)

Արտաքին հղումներ խմբագրել