Քրիստափոր Բ Ապահունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապահունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստոփոր Բ Ապահունի (անհայտ - անհայտ), Ամենայն հայոց կաթողիկոս 628–630 թվականներին (ըստ Մաղաքիա Օրմանյանի հաշվարկների)։ Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն։ Քրիստոփոր Բ Ապահունին սերել է Ապահունյաց նախարարական տոհմի Աբրահամյան ճյուղից։ Եղել է Ապահունյաց եպիսկոպոսը։ Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու աջակցությամբ։ Սեբեոսի հաղորդմամբ՝ բնավորությամբ հպարտ էր, ամբարտավան և սուր լեզու ուներ[1]։ Երկամյա գահակալությունից հետո հակադրվել է ժամանակի մարզպան Վարազտիրոց Բագրատունուն (իբր՝ Քրիստափորն իր չարախոսություններով գժտեցրել էր Վարազտիրոցին իր եղբոր հետ[1])։ Մարզպանը և նրա կողմնակիցները կաթողիկոսի դեմ մեղադրանքներ են հարուցել, ինչի հետևանքով նա 630 թվականին հարկադրված հրաժարվել է գահից։ Կյանքի մնացած մասն անցկացրել է Մասյացոտն գավառի Ուղիք գյուղի մոտ կառուցված մենարանում։
Քրիստափոր Բ Ապահունի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կաթողիկոսական գահին Քրիստոփոր Բ Ապահունուն հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Կոմիտաս Ա Աղցեցի |
Կաթողիկոս 628–630 |
Հաջորդող՝ Եզր Ա Փառաժնակերտցի |