Քվինսլենդի արվեստի պատկերասրահ

Քվինսլենդի արվեստի պատկերասրահ (անգլ.՝ Queensland Art Gallery, QAG), պատկերասրահ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի Հարավային ափ վայրում։ Պատկերասրահը Քվինսլենդի մշակույթի կենտրոնի մի մասն է կազմում[3]։ Տեղակայված է Ժամանակակից արվեստի պատկերասրահի շենքում։

Քվինսլենդի արվեստի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և պրոդյուսերական ընկերություն
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունԲրիսբեն
Մասն էQueensland Art Gallery & Gallery of Modern Art?[1]
Պատկանում էQueensland Government?
Հիմնադրվել էհունիսի 20, 2013
Այցելուներ341 023 մարդ (2021)[2]
Կայքqagoma.qld.gov.au
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահը տնօրինում է Քվինսլենդի կառավարությունը[4], որը 1895 թվականին կառույցը հիմնադրել է որպես Քվինսլենդի ազգային պատկերասրահ[5]։

Պատմություն

խմբագրել

Պատկերասրահը հիմնադրվել է 1895 թվականին[5]՝ որպես Քվինսլենդի ազգային պատկերասրահ։ Պատկերասրահը տեղակայված է եղել մի շարք ժամանակավոր շինություններում։ 1982 թվականին Բրիսբենի Հարավային ափում կառույցին է հատկացվել ներկայիս շենքը՝ Ռոբին Գիբսոնի նախագծած Քվինսլենդի մշակույթի կենտրոնը։

 
Ցայտաղբյուրներ պատկերասրահում
 
Սրճարան պատկերասրահում

Քվինսլենդի պատկերասրահը ժամանակակից կառույց է, որի ստեղծման համար օգտագործվել է լավագույն տեխնիկան և շինանյութերը (հասանելի նախագծի տնտեսական սահմաններում)։ Այն նաև առաջին խոշոր շենքն էր, որ կառուցվեց գետի հարավային կողմում՝ Վիկտորիա կամրջի հարևանությամբ։

Պատկերասրահի 4700 քառակուսի մետր ցուցադրման տարածքը բաժանված է պատերով, ուղեկալներով։ Ջրային ցայտաղբյուրները բաժանում են ցուցասրահների հանդարտ միջավայրն աշխատակազմի պրոակտիվ միջավայրից։

Հավաքածու

խմբագրել

Պատկերասրահը հավաքածուն ներառում է մի շարք կարևոր արվեստի գործեր, այդ թվում՝

Տեղական արվեստ

խմբագրել

Պատկերասրահը ներկայացնում է Ավստրալիայի բնիկների արվեստը և ամրապնդում է կապերը Քվինսլենդի տեղաբնիկ համայնքների հետ։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • Կալիֆոռնիական դիզայն 1930-1965 թվականներին, ապրելով ժամանակակից աշխարհում (նոյեմբերի 2, 2013 թվական – փետրվարի 9, 2014 թվական)
  • Մգդակած վերմակներ 1700-1945 թվականներ (հունիսի 15 - սեպտեմբերի 22, 2013 թվական)
  • Իսպանիայի դիմանկար. Պրադոյի գլուխգործոցները (հուլիսի 21 - նոյեմբերի 4, 2012 թվական)[8]
  • Գլխարկներ. ծաղկաբանություն Սթիվեն Ջոնսից (մարտի 27 - հունիսի 27, 2010 թվական)
  • Ամերիկյան իմպրեսիոնիզմ և ռեալիզմ. ուղենշային ցուցահանդես Մեթից (մայիսի 30 - սեպտեմբերի 20, 2009 թվական)

Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան եռամյա ցուցահանդես

խմբագրել
 
Հյուանգ Յոնգ Պինգի ստեղծած հսկայական օձի «Զսպանակ» կոչվող կմախք-քանդակը
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 8-րդ ցուցահանդես (նոյեմբեր, 2015 թվական - մայիս, 2016 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 7-րդ ցուցահանդես (APT7) (դեկտեմբերի 8, 2012 թվական - ապրիլի 14, 2013 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 6-րդ ցուցահանդես (APT6) (դեկտեմբերի 5, 2009 թվական – ապրիլի 5, 2010 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 5-րդ ցուցահանդես (APT5) (դեկտեմբերի 2, 2006 թվական – մայիսի 27, 2007 թվական)

Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 7-րդ ցուցահանդեսի հայտնի աշխատանքներից է Հյուանգ Յոնգ Պինգի ստեղծած հսկայական օձի «Զսպանակ» կոչվող կմախք-քանդակը[9]։ Պատկերասրահն այս գործը ձեռք է բերել 2012 թվականին։

Արվեստի երեխաների համար

խմբագրել

Պատկերասրահը հայտնի է որպես միջազգային առաջատար կենտրոն, որը ներկայացնում է երեխաների համար ստեղծված թանգարանային նորարարական ուսուցման ծրագրեր։ Այս ծրագրերը համակարգվում են մանկական արվեստի կենտրոնի կողմից։

Տարածաշրջանային Քվինսլենդ

խմբագրել

Բոլոր քվինսլենդցիներին հավաքածուն ներկայացնելու համար կազմակերպվում են շրջիկ ցուցահանդեսներ տարածաշրջանային և հեռավոր վայրեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.qagoma.qld.gov.au/about_us
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. Government of Queensland. «Cultural Precinct Strategy» (PDF). Department of Science, Information Technology, Innovation and the Arts (Queensland). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Government of Queensland. «Queensland Art Gallery Act 1987» (PDF). Office of the Queensland Parliamentary Council. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 Queensland Art Gallery. «History». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  6. «Pablo Picasso - Queensland Art Gallery». Queensland Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  7. «R. Godfrey Rivers». Queensland Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Exhibitions - Official website of the Queensland Art Gallery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  9. «Huang Yong Ping- Queensland Art Gallery | Gallery of Modern Art». 2013 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինսլենդի արվեստի պատկերասրահ» հոդվածին։