Հարավային ափ (Քուինսլենդ)

Հարավային ափ (անգլ.՝ South Bank, Queensland), մշակութային, կրթական, հանգստի տարածք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում։ Տարածքը գտնվում է Բրիսբենի հարավային մասում՝ Բրիսբեն գետի հարավային ափին։

Տեսարան Հարավային ափից

Տեսարժան վայրեր խմբագրել

Հարավային ափի զբոսավայր խմբագրել

Հարավային ափի զբոսավայրը ստեղծվել է Համաշխարհային Expo 88-ի տեղում և համարվում է Բրիսբոնի տուրիստական գրավչության վայրերից մեկը[1]։

Գրեյ և Սթենլի փողոցներ խմբագրել

Գրեյ և Սթենլի փողոցներում են գտնվում ամենահայտնի ռեստորաններն ու նորաձևության խանութները[2][3]։ Գրեյ փողոցում են գտնվում Հարավային ափի կինոթատրոնները և երկու 5-աստղանի հյուրանոցները[4]։

Բրիսբենի համաժողվների և ցուցահանդեսների կենտրոն խմբագրել

Բրիսբենի համաժողվների և ցուցահանդեսների կենտրոնը բաղկացած է 44 տարածքներից, որոնցից 4-ը ցուցահանդեսային տարածքներ են և զբաղեցնում են 20,000 մ² մակերես[5]։ Այս տարածքը ստացել է 126 արդյունաբերական մրցանակներ և համարվում է Ավստրալիայում ամենաշատ մրցանակներ ստացած կենտրոնը[6]։ Այն համարվել է նոր աշխարհի առաջատար 3 համաժողովների կենտրոններից մեկը[7]։ 2014 թվականի նոյեմբերին այստեղ է տեղի ունեցել G20 առաջնորդների գագաթնաժողովը։

Քուինսլենդի ծովային թանգարան խմբագրել

Քուինսլենդի ծովային թանգարանը գտնվում է Գուդվիլ կամրջի հարևանությամբ։ Այն ունի ցուցահանդեսային շենք, գրադարան, չոր տախտակամած, փարոս։

Քուինսլենդի մշակութային կենտրոն խմբագրել

Քուինսլենդի մշակութային կենտրոնը բաղկացած է՝

  • Քուինսլենդի կատարողական արվեստի կենտրոնից
  • Քուինսլենդի թանգարան և գիտական կենտրոնից
  • Քուինսլենդի պատկերասրահից
  • Քուինսլենդի ժամանակակից արվեստի սրահից
  • Քուինսլենդի պետական գրադարանից

Գրիֆիթ համալսարան խմբագրել

Գրիֆիթ համալսարանը Հարավային ափում ունի երեք կամպուս՝

  • Գրիֆիթ համալսարանի կոնսերվատորիա, որն ներառում է Քուինսլենդի օպերան
  • Գրիֆիթ համալսարանի կինոդպրոց
  • Գրիֆիթ համալսարանի արվեստի քոլեջ

Տրանսպորտ խմբագրել

  • Լաստանավեր- CityCat և Cityferry Բրիսբեն գետի հարավային ափին
  • Ավտոբուսներ - Հարավային ափի կայարանից Մշակութային կենտրոնի կայարան
  • Գնացքներ - Հարավային ափի երկաթուղային կայարանից Բրիսբենի երկաթուղային կայարան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «South Bank information». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. «Grey Street Boulevard». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. Little Stanley Street
  4. Grey Street Shopping centre
  5. [1]
  6. Brisbane Convention & Exhibition Centre (index page)
  7. Brisbane Convention & Exhibition Centre
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային ափ (Քուինսլենդ)» հոդվածին։