Քվեներեն, մերձբալթյան-ֆիննական լեզուներից մեկը, որով խոսում են քվենները, մոտ է ֆիններենին, երբեմն դիտարկում են նրա բարբառ։ Հայտնի է նաև «ֆիննական քվեներեն» և «հյուսիսային ֆիններեն» անուններով[3]։

Infoboxforlang.png
Քվեներեն
Տեսակլեզու[1], minority language? և կենդանի լեզու[2]
Ենթադասֆիններեն
ԵրկրներFlag of Norway.svg Նորվեգիա
Վերահսկող կազմակերպությունQ3422460?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFfkv
ISO 639-3fkv

Տարածվածություն և խոսողներԽմբագրել

Լեզվակիրների մեծ մասն ապրում է Նորվեգիայի հյուսիս-արևելքում գտնվող Բուգյոյնեսի, Նեյդենի, Վեստրե Յակոբսելվի, Բյորսելվի և Վադսյոյի բնակավայրերում։ Որոշ կրողներ, հավանաբար, ապրում են Նուռեյսի և Ստուրֆորդի կոմունաներում։

Խոսողների թիվը, գնահատման չափանիշներից կախված, տատանվում է երկու հազարից մինչև ութ հազար։ «Նորվեգական քվենների դաշնության» տեղեկատվության համաձայն լեզվակիրների թիվը 1998 թվականին կազմում էր 6,5 հազար մարդ[3]։

Ազգակցական կապերԽմբագրել

Ըստ էության քվեներենը ֆիններենի բարբառ է։ Տիպօրինակ ֆիններենից հիմնականում տարբերվում է բառապաշարով։ Ֆիններենի կրողները շատ թե քիչ հասկանում են քվեներեն (բացառությամբ որոշ բառերի)[3]։

Եթե համեմատվեն քվեներենը և մեյանկիելերենը (տորնեդալյան ֆիններեն), ապա այս լեզուներն իրար շատ մոտ են, ավելի, քան ֆիններենին[3]։

Քվեներենում գոյություն ունեն նորվեգերենից փոխառված բավականին մեծ թվով բառեր (այն տարբերությամբ, որ մեյանկիելերենում ավելի շատ են շվեդերենից փոխառությունները)[3]։ Քվեներենում տարածված են նորվեգերեն փոխառությունները, ինչպես tyskäläinen (նորվեգերեն tysk բառից) ֆիններեն saksalainen՝ գերմանացի բառի փոխարեն։ Կիրառվում են նաև հնացած բառեր, որոնք այլևս չեն կիրառվում հիմնական ֆիններենում։

Լեզվի ուսումնասիրությունԽմբագրել

Քվեներենի ամենանշանակալի հետազոտական աշխատանքը պատկանում է Յենս Անդրեաս Ֆրիսին (1821—1896)՝ նորվեգացի լեզվաբան, բանահյուսության ուսումնասիրող և քարտեզագիր։

Լեզվի իրավական դրությունԽմբագրել

2005 թվականին քվեներենը, համաձայն Տեղական լեզուների եվրոպական խարտիայի, ճանաչվել է փոքրամասնության լեզու։

2010 թվականի դրությամբ Նորվեգիայում գոյությունի չունի օրենսդրական ակտ, որով կանոնավորվեր քվեներենի կիրառությունը։ 2008 թվականին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Նորվեգիայի Մշակույթի և եկեղեցական գործերի նախարարությունը հատուկ պատասխանատվություն է կրում ազգայի փոքրամասնությունների լեզուների պահպանության հարցում։ Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ նախարարությունն զբաղվում է քվեներենի վերականգնման կոնֆերանսների կազմակերպմամբ։ Նախատեսվում է, որ այդ փաստաթղթի հիման վրա պետք է ընդունվի համապատասխան օրենսդրական ակտ[4]։

Լեզուն ունի բավականին ոչ կայուն վիճակ՝ կախված այն բանից, որ կրտսեր սերունդը գրեթե չի կիրառում այն, այդ պատճառով գնում է դեպի մահացման։

Քվեներենի ուսուցումԽմբագրել

1998 թվականի օգոստոսի 30-ի կրթության մասին նորվեգական օրենքով նախատեսվում է տարրական և միջնակարգ դպրոցներում ֆիններենով կրթություն ստանալու իրավունք Տրոմս և Ֆիննմարկ մարզերում այն պայմանով, որ անհրաժեշտ է երեքից ոչ պակաս աշակերտ քվենա-ֆիննական ծագմամբ[5]։ Տրոմս և Ֆիննմարկ մարզերում ֆիններեն սովորող աշակերտների թիվը 1994 թվականի 45-ից 2004 թվականին աճել է մինչև 1100-ի[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել