Քերեքսես Արծրունի (մ.թ.ա. 6-րդ դար, Մեծ Հայք - մ.թ.ա. 6-րդ դար), հայ իշխան Երվանդունիների թագավորությունում, Արշեզ Արծրունու հայրը, Արծրունիների նախարարական տոհմից[1][2]։

Քսերեքսես Արծրունի
Արծրունիների զինանշանը
Արծրունյաց Իշխան
մ.թ.ա. 6-րդ դար
Հաջորդող Արշեզ Արծրունի
 
Ազգություն հայ
Ծննդյան օր մ.թ.ա. 6-րդ դար
Ծննդավայր Մեծ Հայք
Վախճանի օր մ.թ.ա. 6-րդ դար
Դինաստիա Արծրունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Զավակներ Արշեզ Արծրունի

Կենսագրություն խմբագրել

Քսերեքսես Արծրունին Մեծ Հայքի արքա Տիգրան Երվանդյանի (մ.թ.ա. 560-535) ժամանակակիցն է[1]։ Մ.թ.ա. 550 թվականին Քսերեքսես Արծրունին գործակցել է Տիգրան Երվանդյանին Մարաստանի Աժդահակ թագավորի դեմ պատերազմում[1][2]։ Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանում է Աժդահակին[1]։ Մ.թ.ա. 546 թվակականին, որդու՝ Արշեզի հետ մասնակցել է Կյուրոս Մեծի՝ Լիդիայի Կրեսոս արքայի դեմ մղած պատերազմին և պարտված Կրեսոսին գերի բռնել և հանձնել Կյուրոսին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Ա. ե, զ. (Քսերքսեայ), ե. (Քսերեքսեանք)․
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 227․