Քուփերս Քրիկ
Քուփերս Քրիկ (անգլ.՝ Cooper Creek) ցամաքող գետ, մինչև Թոմսոն գետի միախառնվելը՝ Բարկու, գետ Ավստրալիայի կենտրոնական մասում, հոսում է Քվինսլենդ և Հարավային Ավստրալիա նահանգներով, մշտական հոսք ունի միայն վերին հոսանքում։ Երկարությունը մոտ 1420 կմ է, ավազանը՝ մոտ 297 547,29 կմ²։ Ջրի միջին ծախսը 70 մ³/վրկ է[1]։ Պատկանում է Էյր լճի ջրհավաք ավազանին։
Քուփերս Քրիկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1400 կմ |
Ավազան | 285 հզ․ կմ2 |
Ջրի ծախս | 70 մ3/վրկ |
Գետաբերանի տեղակայում | Wilsons River? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Ավստրալիա |
Երկրամաս | Նոր Հարավային Ուելս |
Աշխարհագրություն
խմբագրելՔուփերս Քրիկի ակունքը (կոչվում է Բարկու) գտնվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի համակարգի Ուորեգո լեռնաճյուղի արևելյան լանջին, Քվինսլենդ նահանգում։ Այնուհետև գետը հոսում է հյուսիս- արևմտյան ուղղությամբ՝ Բլեքոլ քաղաքի միջով։ Ալիս գետի հետ միախառնման տեղից Քուփերս Քրիկը (Բարկու անվամբ) ուղղվում է դեպի հարավ-արևմուտք՝ հոսելով Այսիսֆորդ բնակավայրով։ Միավորվելով իր գլխավոր վտակին՝ Թոմսոն գետին, արդեն Քուփերս Քրիկ անվամբ, գետը շարունակում է հոսել հարավ-արևմտյան ուղղությամբ։ Քվինսլենդ նահանգի սահմանը հատելուց հետո գետը հոսում է Հարավային Ավստրալիա նահանգով, որտեղ թափվում է Էյր լիճ (միայն անձրևների սեզոնի ժամանակ)։
Տարածքի կլիման, որտեղով հոսում է գետը, տաք և չորային է։ Տեղումները չափազանց անկայուն են բուսաբուծությամբ զբաղվելու համար, չնայած հողերը (վերտիսոլ, անգլ.՝ Vertisols) բավական բերրի են։ Քուփերս Քրիկի ավազանի մեծ մասն օգտագործվում է որպես արոտավայր ոչխարներ և խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելու համար։
Պատմություն
խմբագրելԱվստրալիայի տեղաբնիկների՝ ավստրալիական աբորիգենների համար գետն ունեցել է կարևոր նշանակություն, այն օգտագործել են տրանսպորտային նպատականերով, որպես քաղցրահամ ջրի աղբյուր, ձկնորսության համար[2]։ Գետն առաջին անգամ ուսումնասիրվել է 1845-1846 թվականներին՝ ճանապարհորդներ Չարլզ Ստյորտի[3] և Թոմաս Լիվինգսթոն Միտչելի[4] կողմից։ Ստյորտը գետն անվանել է ի պատիվ իր ընկերոջ՝ Հարավային Ավստրալիայի առաջին գլխավոր դատավորի՝ Չարլզ Քուփերի։ Բացի այդ, գետը հայտնի է նրանով, որ Քուփեր Քրիկի շրջանում հայտնաբերվել են 1860-1861 թվականներին մայրցամաքը հարավից-հյուսիս առաջինը հատած էքսպեդիցիայի անդամների մարմինները։ Նրանք Ավստրալիայի հայտնի հետազոտողներն էին՝ Ռոբերտ Բյորքը և Ուիլյամ Ջոն Ուիլսը[5]։ Տեղի աբորիգենների շնորհիվ միակ փրկված տասներկուամյա Ջոն Քինգը հասել է Կարպենտարիայի ծոց, հետագայում վերադարձել է Քուփերս Քրիկի շրջան և երկար ժամանակ ապրել աբորիգենների հետ։