Բացել գլխավոր ցանկը

«Քուրտ Սեիտ և Շուրա» (թուրք.՝ Kurt Seyit ve Şura), թուրքական պատմական հեռուստասերիալ, որը հիմնված է Ներմին Բեզմենի համանուն վեպի վրա: Ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաալիքով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Ֆարահ Զեյնեպ Աբդուլահը: Վերջին սերիան ցուցադրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին: Նկարահանումները տեղի են ունեցել Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Ղրիմում: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 21 սերիա:

Picto infobox cinema.png
Քուրտ Սեիտ և Շուրա
թուրք.՝ Kurt Seyit ve Şura
Курт Сеит и Шура.jpg
Ժանրպատմական, դրամա, մելոդրամա
ՍտեղծողՆերմին Բեզմեն
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՀիլյալ Սարալ
Գլխավոր
դերերում
Քըվանչ Թաթլըթուղ
Ֆարահ Զեյնեպ Աբդուլահ
Ֆահրիյե Էվջեն
Ուսհան Չաքըր
Բիրքան Սոքուլլու
Էլչին Սանգու
Դեմեթ Օզդեմիր
Մելիսա Ասլը Փամուք
Սեդա Գյուվեն
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստՆերմին Բեզմեն
Էջե Յորենչ
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՌուսաստան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին էմարտի 4, 2014-ից նոյեմբերի 20, 2014
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
Պատկերի ձևաչափ16:9
SD
HD
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ծնվելով ղրիմաթաթարական հարուստ ընտանիքում՝ Քուրտ Սեիտը մեծացել է որոշակի սկզբունքերով, որոնք նրա մեջ սերմանել է նրա հայրը միրզա Մեհմետ Էմինովը: Ռուսական ցարի նկատմամբ ունեցած հարգանքը կարելի է համեմատել միայն մուսուլման կնոջից երեխաներ ունենալու ցանկության հետ: Սեիտը, ով հաջողակ է ինչպես աշխարհիկ կյանքում, այնպես էլ ռազմական ոլորտում, պարահանդեսներից մեկի ժամանակ սիրահարվում է Ալեքսանդրային, ով արիստոկրատական ընտանիքի դուստր է: Ալեքսանդրան նույնպես սիրահարվում է նրան, բայց նրանց սերը պետք է անցնի մի շարք փորձություններուվ պատերազմի սկզբից հետո: Քուրտ Սեիտը մեկնում է Կարպատներ՝ պաշտպանելու ցարական գահը և պատիվը:

Ռազմաճակատում լուրջ վնասվածք ստանալուց հետո՝ Քուրտ Սեիտը պարտադրված վերադառնում է Պետրոգրադ, որտեղ բախվում է հոկտեմբերյան հեղափոխության հետ: Քանի որ նա և ընկերները ուղղակի կապ են ունեցել Նիկոլայ II ցարի հետ, Սեիտը հայտնվում է բոլշևիկների սև ցուցակում: Քուրտ Սեիտը ստիպված է լինում փախչել, սակայն Ալեքսանդրային մենակ թողնել չի ցանկանում: Նա աղջկան տանում է իր ծնողների մոտ, որոնց հայտարարում է նրա հետ ամուսնանալու մասին: Սեիտը հայրը Մեհմետը դեմ է կանգնում ամուսնությանը: Քուրտ Սեիտը դեմ դուրս գալով հոր կամքին՝ հեռանում է երկրից:

Ընկերների օգնությամբ Քուրտ Սեիտը և Ալեքսանդրան մեկնում են Ստամբուլ: Օսմանյան կայսրությունում Քուրտ Սեիտը ընդունվում է օսմանյան հասարակության կողմից: Սակայն նրանց սերը նոր խոչընդոտի է հանդիպում: Քուրտ Սեիտը հանդիպում է Մյուրվեթին, ով պատրաստ է լինել նրա հետ, գիտակցելով որ Սեւտը իրեն չի սիրի այնպես, ինչպես սիրում է Ալեքսանդրային:

ԾանոթագրություններԽմբագրել