Դեմեթ Օզդեմիր (թուրքերեն՝ Demet Özdemir, փետրվարի 26, 1992(1992-02-26)[1], Իզմիթ, Թուրքիա[2][3]), ազգությամբ թուրք դերասանուհի և պարուհի։ Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Ասլի Մաժարօղլուի դերը Ելակի բույրը հեռուստասերիալում։

Դեմեթ Օզդեմիր
թուրքերեն՝ Demet Özdemir
Ծնվել էփետրվարի 26, 1992(1992-02-26)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԻզմիթ, Թուրքիա[2][3]
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի և մոդել
Ամուսին(ներ)Oğuzhan Koç?

Կենսագրություն խմբագրել

Թուրք դերասանուհի և պարուհի Դեմեթ Օզդեմիրը ծնվել է 1992 թվականի փետրվարի 26-ին Թուրքիայի Քոջայելիի մարզում[4]։ Երբ նա 8 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, և Դեմեթը մոր հետ միասին տեղափոխվեց Ստամբուլ։ Երեկոյան միջնակարգ դպրոց սովորելուն զուգընթաց, Դեմեթը զբաղվում էր նաև պարով։ Դպորցը ավարտելուց հետո երկու տարի սովորել է Շահիքի Թեքանդ թատերական ստոդիայում։ Նա իր կարիերան սկսել է՝ նկարահանվելով հեռուստագովազդներում։ 2009 թվականին Դեմեթ Օզդեմիրը նկարահանվել է թուրք երգիչ Մուստաֆա Սանդալի «Ateş Et Ve Unut» երգի տեսահոլովակում՝ որպես պարուհի, իսկ 2012 թվականին նկարահանվել է Pegasus Airlines-ի ինֆորմացիոն հեռուստագովազդում։ Որոշ ժամանակ Դեմեթը պարել է Efes Kizlari պարային խմբում, որը հանդիսանում է թուրքական հայտնի բասկետբոլային ակումբներից մեկի՝ Անադոլու Էֆեսի աջակցական խումբ։ Դեմեթը ունի մեկ քույր և եղբայր՝ Վոլկանը և Դերիան։ 2013 թվականին Դեմեթ Օզդեմիրը սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում։ Նրա դեբյուտային հեռուստասերիալը եղավ «Ես կբացեմ քեզ գաղտնիքը» սերիալը։ Սա իսպանական «Պաշտպանյալները» հեռուստասերիալի ռիմեյքն էր, որտեղ Դեմեթը մարմնավորում էր Այլինի դերը, ով կարողանում էր կառավարել էլեկտրականությունը։ 2014 թվականին Դեմեթը հրավիրվեց նկարահանվելու «Կուրտ Սեիդը և Շուրան» սերիալում, որտեղ նա մարմնավորում էր Ալիայի դերը։ 2015 թվականին Դեմեթը առաջին անգամ նկարահանվեց գեղարվեստական ֆիլմում՝ «Պահեք Ձեր խոսքը»։ Միևնույն տարում նա նկարահանվեց Ելակի բույրը հեռուստանովելում, որտեղ նա մարմնավորում էր Ասլիի դերը։ Հեռուստանովելը մեծ ճանաչում բերեց երիտասարդ դերասանուհուն։ Ասլին աղքատ աղջիկ էր, ով սիրահարվում է հարուստ երիտասարդ Բուրաքին, ում դերը մարմնավորում է Յուսուֆ Չիմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 SinemaTürk
  3. 3,0 3,1 3,2 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  4. Demet Özdemir Kimdir?, Milliyet 24 Kasım 2015

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմեթ Օզդեմիր» հոդվածին։