Քուրդիկ (իշխան)

Լոկանայի իշխան

Քուրդիկ (հուն․՝ Κουρτίκιος, 9-րդ դար - 892), հայ իշխան Բյուզանդիայում, Լոկանա ամրոցի տերը, Գրիգոր Մամիկոնյանի որդին, Մամիկոնյանների նախարարական տոհմից, Կուրտիկիոսների ազնվական տոհմի հիմնադիրը[2][3][4]։

Քուրդիկ
հուն․՝ Κουρτίκιος
Լոկանայի տեր
մոտ 860-ականներ - 884
 
Ծննդյան օր 9-րդ դար
Վախճանի օր 892
Դինաստիա Կուրտիկիոսներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Գրիգոր Մամիկոնյան[1]

Կենսագրություն խմբագրել

Քրիստիան Սետտիպանին ենթադրում է, որ Քուրդիկը` հավանաբար Բագրևանդի վերջին Մամիկոնյան իշխան Գրիգորի որդին է և Մանուել պրոթոսպաթարի եղբայրը, ինչպես նաև Մանուել Կուրտիկիոսի հայրը[5]։ Նա Փոքր Հայքի իշխաններից էր, Լոկանա ամրոցի տերը[2]։

Բյուզանդիայի Միքայել Գ կայսեր (842-867) գահակալության ժամանակ գժտվում է նրան մերձակից հույների հետ և ասպատակությունների է ենթարկում շրջակայքը[2][6]։ Միքայել Գ կայսերը հաջորդած հայազգի Բարսեղ Ա Մակեդոնացին 871 թվականին պայքար է սկսում Պավլիկյանների աղանդավորական շարժման դեմ[3]։ 872 թվականին, նրանց առաջնորդ Խրիսոխիրին պարտության մատնելով և սպանելով, գրավում և ավերում է Պավլիկյանների շարժման կենտրոն Տևրիկը[3]։ Տևրիկի անկումը պատճառ է դառնում, որ մի շարք այլ քաղաքների և ամրոցների ինքնակալ իշխաններ առանց կռվի հանձնվեն Բարսեղ Ա-ին, այդ թվում էին Տարանտայի իշխանը և Լոկանայի իշխան Քուրդիկը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 634 p. (ISBN 978-2-7018-0226-8), p. 131-310, « Les Mamikonian ».
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 226․
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 413․
  4. 4,0 4,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Հ 15, Բյուզանդական աղբյուրներ, Հ 5, Թեոփանեսի Շարունակող»։ Խմբ.՝ Ս. Մ. Կրկյաշարյան։ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ին-տ.։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990, էջ 159.
  5. Christian Settipani, Continuité des élites à Byzance durant les siècles obscurs. Les princes caucasiens et l'Empire du vie au ixe siècle, Paris, de Boccard, 2006, 634 p. (ISBN 978-2-7018-0226-8), p. 131-310, «Les Mamikonian».
  6. «Պատմութիւն հայոց», Միքայել Չամչյան հտ. Բ, Վենէտիկ, 1785, էջ 698․