Գուշնա, գյուղ պատմական Փոքր Հայքի Արաբկիրի շրջանում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 24 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Գուշնա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Այլ անվանումներՔուշնա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբնություն խմբագրել

Բնակավայրի անվանումը կապվում էր գուշնա (քուշնա) բույսի հետ, որը աճում էր գյուղի հանդերում։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի մոտ կաին 51 աղբյուրներ։

Պատմություն խմբագրել

1895-1896 թվականների կոտորածների ժամանակ գյուղի հայ բնակիչների մեծ մասը բռնությամբ մուսուլմանացվել է։ Մյուս բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 70 տուն՝ 500 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գուշնան ուներ Ս. Աստվածածին կամ Ս. Աստվածամայր անունով եկեղեցի, որը երբեմն վանք էր համարվում։

Կրթություն խմբագրել

Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 978

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 253